Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Օնլայնը չի արդարացնում. William Hill-ը հայտարարել է 2016-ի սկզբում ֆինանսական ցածր ցուցանիշների մասին

Սպարտակ Պետրոսյան
William Hill բուքմեյքերական ընկերությունը հայտարարել է 2016-ի հունվարի մեկից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում օնլայն-սեկտորում գրանցած ֆինանսական ցածր ցուցանիշների մասին:
srg

William Hill-ը ճշգրտել է 2016-ի կանխատեսումները

William Hill-ը դա բացատրում է խաղացողների համար հասանելի ինքնակառավարման ֆունկցիայի մասսայականությամբ, ինչպես նաեւ ձիարշավի Չելթնեմյան փառատոնից եւ եվրոպական ֆուտբոլային մրցաշարերից կրած կորուստներով, հաղորդում է iGamingbusiness-ը:

Բուքմեյքերի տվյալներով՝ համախառն շահույթն ավելացել է 6.2%-ով, ինչը 1.9%-ով ավել է սպասված արդյունքից:

William Hill-ը նաեւ կանխատեսել էր 2016 թվականին ընկերության օպերացիոն եկամուտը՝ £260 միլիոնից ($368,3 մլն) մինչեւ £280 մլն ($400,4 մլն): Հիշեցնենք, որ 2015 թվականին տվյալ ցուցանիշը հավասար է եղել £291 միլիոնի ($405,9 մլն փետրվարին արտարժույթի տվյալներով): 2016 թվականի մեկնարկին փորձագետները նշել էին այլ թվեր՝ նրանք սպասում էին £300-318 մլն ($429-454 մլն) օպերացիոն եկամուտ:

«Այսօրվա հայտարարությունն արտացոլում է վերջին կարգավորող փոփոխությունների ազդեցության գնահատման արդյունքը եւ անբարենպաստ սպորտային արդյունքները՝ ներառյալ վերջին շրջանում Չելթնեմում գրանցված ամենամեծ կորուստը»,- իրադրությունը մեկնաբանել է William Hill-ի գործադիր տնօրեն Ջեյմս Հենդերսոնը:

Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայում կայացած Չելթնեմյան փառատոնի ձիարշավները իսկական գլխացավանք են դարձել բուքմեյքերների համար, որոնք այն անվանել են պատմության ամենաանշահավետ մրցաշարը: Միասին վերցրած նրանք բեթթորներին պարտվել են ավելի քան £60 մլն ($86,6 մլն).

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք