Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ո՞ր թիմերը Եվրոպայից կնվաճեն ԱԱ-2022-ի ուղեգիր. Բուքմեյքերների ֆավորիտները

Բուքմեյքերների Ռեյտինգ
Եվրոպական վերջին 3 ուղեգրերի համար կպայքարեն 12 հավաքականներ:

novosti02-8Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի ավարտից հետո 10 հավաքականներ նվաճեցին եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ ևս 12 թիմեր հնարավորություն ստացան անցումային խաղերով վիճարկել վերջին 3 ուղեգրերը Եվրոպայից:

Նոյեմբերի 26-ին անցկացվելիք վիճակահանության ժամանակ նշված 12 հավաքականները կբաժանվեն 2 զամբյուղների:

  • Առաջին զամբյուղ. Պորտուգալիա, Շոտլանդիա, Իտալիա, Ռուսաստան, Շվեդիա, Ուելս:
  • Երկրորդ զամբյուղ. Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Ավստրիա, Չեխիա:

3 ուղեգրերի համար պայքարում գլխավոր ֆավորիտ են համարվում Պորտուգալիայի և Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականները: 2 թիմերի՝ ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճելու համար սահմանվել է 1.65-ական գործակիցը:

Ֆավորիտների եռյակը եզրափակում է Շվեդիայի հավաքականը, որի ուղեգիր նվաճելու համար սահմանվել է 3.20 գործակից: Հաջորդիվ գալիս են Ուելսը (4.00), Ռուսաստանը  (4.00), Չեխիան (5.00), Լեհաստանը (5.00), Շոտլանդիան (5.00), Ավստրիան (6.00), Ուկրաինան (6.00), Թուրքիան (6.00): Ամենաքիչ շանսերն ունի Հայաստանի հավաքականի հետ ընտրական J խմբում հանդես եկած Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որի ուղեգիր նվաճելու գործակիցը 10.00 է:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ուղեգրերի համար պայքարում մնացած 12 հավաքականները կբաժանվեն 3 ուղիների, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Յուրաքանչյուր ուղի բացկացած կլինի 2 կիսաեզրափակիչից ու մեկ եզրափակիչից, կլինեն մեկխաղյա դիմակայություններ: Եզրափակիչներում 3 հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր:

Անցումային խաղերը կանցկացվեն 2022 թվականի գարնանը: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մարտի 24-25-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 28-29-ին:

Եվրոպայից ԱԱ-2022-ի 13 մասնակիցներից 10-ը հայտնի են. Ի՞նչ պետք է իմանալ անցումային խաղերի մասին

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք