«Ուլիսի» գլխավոր մարզիչը եւ ֆուտբոլիստը ձերբակալվել են պայմանավորված խաղ կազմակերպելու համար

Սպարտակ Պետրոսյան
Երեւանի «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, նրա օգնական Ռոբերտ Հարությունյանը, թիմի պաշտպան Հայկ Հունանյանը, ինչպես նաեւ «Ուլիս-2»-ի ադմինիստրատոր Արա Ազարյանը ձերբակալվել են պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով:
«Ուլիսը» լուծարման շեմին է

«Ուլիսը» լուծարման շեմին է

Ինչպես Ազգային անվտանգության ծառայությանը հղում անելով (ՀՀ ԱԱԾ) տեղեկացնում է ArmSport.am-ը, «Ուլիսի» վերոնշյալ ներկայացուցիչները հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում $1000-3000 խաղադրույք են կատարել, ապահովել խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել ապօրինի շահույթ եւ այն համապատասխան մասնաբաժիններով բաշխել վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով:

ՖԱ «Ուլիսը» հիմնադրվել է 2000 թվականին: 2009 եւ 2010 թվականներին թիմը դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 2011-ին նվաճել չեմպիոնի տիտղոսը: Ակումբը ընթացիկ մրցաշրջանում գտնվում էր ֆինանսական ծանր վիճակում եւ առաջնության երկրորդ կեսին թիմի մասնակցությունը հարցականի տակ է:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք