Ուկրաինա – Իտալիա։ Ո՞ր թիմը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Եվրո-2024-ի ընտրական փուլի 10-րդ տուրում Իտալիայի հավաքականը արտագնա խաղ կանցկացնի Ուկրաինայի թիմի հետ։
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները հավատում են Իտալիայի հաղթանակին, որի գործակիցը 1․85 է։ Ուկրաինայի հավաքականի հաղթանակի գործակիցը 4․50 է, իսկ ոչ-ոքին՝ 3․73։
Մասնագետների կարծիքով խաղը գոլառատ չի լինի։ 2․5-ից շատ տոտալի գործակիցը 2․02 է, քիչը՝ 1․80։
Այս խաղից առաջ Իտալիայի հավաքականը 13 միավորով երկրորդն է։ Ուկրաինայի հավաքականը նույնքան միավորով 3-րդն է։
Բուքմեյքերները նաև գործակիցներ են սահմանել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու վերաբերյալ։ Իտալիայի հավաքականի՝ Եվրո-2024 դուրս գալու դեպքում կաշխատի 1․22, Ուկրաինայի հավաքականի դեպքում՝ 4․25 գործակցով խաղադրույք։
Իտալիա – Ուկրաինա խաղը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Գերմանյաին Լևերկուզեն քաղաքում ու կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: