Ո՞ւմ այս ձմռանը կգնի աշխարհի ամենահարուստ ակումբը դարձած «Նյուքասլը»

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ձմռանը «Նյուքասլը» կարող է մոտ 220 միլիոն եվրո ծախսել տրանսֆերների վրա՝ միևնույն ժամանակ չխախտելով ֆինանսական ֆեյր-փլեյը:

Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Նյուքասլ» ակումբն օրեր առաջ ունեցավ նոր սեփականատեր: Երկարատև բանակցություններից հետո ակումբը 300 միլիոն ֆունտ ստերլինգով գնեց Սաուդյան Արաբիայի կառավարության Պետական ներդրումների հիմնադրամի, PCP Capital Partners և RB Sports & Media խմբերի կոնսորցիումը։ Տեսականորեն այս պահին «Նյուքասլը» դարձել է ամենահարուստ սեփականատերերով ակումբն աշխարհում: Հիմնադրամի կարողությունը գնահատվում է 430 միլիարդ եվրո: Դա մոտ 20 անգամ ավելի է, քան «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուրի կարողությունը: Սակայն դա չի նշանակում, որ «Նյուքասլը» կարող է գնել ում ցանկանում է: Կա ֆինանսական ֆեյր-փլեյ, որը պետք է պահպանել: Բրիտանական մամուլի համաձայն՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նյուքասլցիները կարող են 223 միլիոն եվրո ծախսել նոր խաղացողներ ձեռք բերելու համար:

Մինչ ակումբի նոր տերերը մտածում են կազմն ուժեղացնելու մասին, Paddy Power բուքմեյքերական գրասենյակը խաղադրույքներ է սահմանել, թե ովքեր կդառնան «Նյուքասլի» նորեկներն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Առաջին նորեկը կարող է դառնալ «Բարնլիի» պաշտպան Ջեյմս Տարկովսկին, որի տրանսֆերը գնահատվում է 4.00 գործակցով: 28-ամյա անգլիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում, և նա դեմ չէ տեղափոխվել «Սենթ-Ջեյմս Պարկ»:

«Նյուքասլը» հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդի ծառայություններով: Նրա տեղափոխության գործակիցը 10.00 է:

Տարբերակների թվում են նաև շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» կոլումբացի հարձակվող Ալֆրեդո Մորելոսը և Թուրինի «Յուվենտուսի» ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին՝ 11.00-ական գործակից:

Ցուցակում են նաև «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում տեղը կորցրած Ռահիմ Ստերլինգը (13.00), կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն (15.00), «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը (15.00) և «Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին (17.00):

Ուրիշ ո՞վ կարող է «Նյուքասլի» ֆուտբոլիստ դառնալ այս ձմռանը.

Պոլ Պոգբա – 21,00 գործակից

Անտոնի Մարտիալ – 21,00

Կալվին Ֆիլիպս – 21,00

Ուսման Դեմբելե – 21,00

Դեկլան Ռայս – 21,00

Պաուլո Դիբալա – 26,00

Հարի Քեյն – 36,00

Կիլիան Մբապե – 36,00

Էրլինգ Հոլանդ – 51,00

Մոհամեդ Սալահ – 67,00

Բուքմեյքերները կարծում են, որ Մեսին 7-րդ անգամ կարժանանա «Ոսկե գնդակին»

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք