Նեւադայի բուքմեյքերները մարտին ռեկորդային $459 միլիոնի խաղադրույքներ են ընդունել

Նեւադայում ամենաշատը խաղադրույք են կատարում բասկետբոլի վրա
Նեւադա նահանգի դրամախաղային կարգավորողի ապրիլի 28-ին հրապարակած հաշվետվության համաձայն՝ 2016 թվականի մարտին տեղի բուքմեյքերները ընդունել են ընդհանուր $459 մլն-ի խաղադրույք: Դա ուղիղ $50 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա մարտի ցուցանիշը, եւ $100 մլն-ով գերազանցում է 2013-ի նույն ամսվա արդյունքին, տեղեկացնում է Legal Sports Report-ը:
Այնուամենայնիվ, մարտին բուքմեյքերների ընդհանուր շահույթը նախորդ տարվա համեմատ նվազել է: Նահանգում աշխատող ընկերությունները վաստակել են $9.7 միլիոն (2015-ի մարտի $18.5 մլն-ի դիմաց): Եկամտի փոքրացման վրա ազդել են նախորդ ամսում $13 միլիոնի ֆուտբոլային շահումները:
Կատարված խաղադրույքների մեծ մասը բասկետբոլի պրոֆեսիոնալ եւ ուսանողական մրցաշարերի վրա են: Բուքմեյքերների հաճախորդների շրջանում ամենատարածվածը NBA-ի եւ NCAA-ի հանդիպումներն են: Այսպես, բասկետբոլի վրա կատարվել է $422.2 մլն խաղադրույք, որի 70%-ը Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող խաղերի վրա են եղել: Բուքմեյքերները վաստակել են $21.5 մլն՝ 5.1% մարժա: Այլ մարզաձեւերի եւ համակցված խաղադրույքների ընդհանուր գումարը հասել է $32 միլիոնի:
Նեւադայում բուքմեյքերները ռեկորդ են սահմանում 2016 թվականի ամեն ամսին: Փետրվարին նրանք $363 միլիոնի սպորտային խաղադրույքներ են ընդունել, իսկ հունվարին՝ մոտ $450 միլիոնի:
2015-ին բուքմեյքերների շրջանառությունը հասել է ռեկորդային $4.2 միլիարդի: Բայց արդեն հիմա կարելի է ենթադրել, որ ընթացիկ տարում այդ թիվը ավելի մեծ կլինի:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: