Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

NBA-ի նախկին աստղը դարձել է կիբերսպորտային թիմի սեփականատեր

Հովիկ Բերոյան
NBA-ի «Լոս Անջելես Լեյքերս» և «Բոսթոն Սելթիքս» ակումբների նախկին հարձակվող Ռիկ Ֆոքսը ետ չի մնացել ներդրումային ոլորտից: 46-ամյա նախկին բասկետբոլիստը գնել է կիբերսպորտային Gravity թիմը, որն այժմ հայտնի է Echo Fox անվանմամբ: Գործարքի արժեքը գնահատվում է $1 միլիոն, հաղորդում է SBC News-ը:
123

Ֆոքսը շարունակում է ընդլայնել իր բիզնես հետաքրքրությունների սահմանները

NBA-ի 46-ամյա եռակի չեմպիոն (բոլոր չեմպիոննությունները նվաճել է «Լեյքերսի» կազմում) և Կանադայի հավաքականի նախկին անդամ Ֆոքսը հիմա գումար է վաստակում դերասանական խաղով և հեռանկարային ստարտափներում ներդրումներ կատարելով: Արդեն 10 տարի 201 սանտիմետրանոց Ֆոքսը իր կինոաստղի կարիերան է կառուցում, բայց դեռ բավարարվում է հեռուստատեսային սերիալների դերերով: Նաեւ նախկին խաղընկերներ Կոբի Բրայանտի եւ Շաքիլ Օ՛Նիլի հետ տարիների ընթացքում լավագույն բասկետբոլային առաջնությունում վաստակած գումարները ներդնում է բիզնեսի տարբեր ոլորտներում՝ հիմնականում IT-ում: Տեսնելով կիբերսպորտում առկա պոտենցիալը՝ Ֆոքսը այժմ դարձել է League of Legends-ից թիմի սեփականատեր, որը նախկինում հայտնի էր Gravity անվանմամբ, սակայն գործարքից հետո թիմի անունը փոխեց Echo Fox-ի:

Հետաքրքիր է, որ նույնիսկ կիբերսպորտի չափանիշներով թիմը շատ երիտասարդ է: Echo Fox-ը հիմնադրվել է 2015 թվականի հունվարին, բայց արդեն հասցրել է League of Legends-ի Հարավային Ամերիկայի գարնանային և ամառային առաջնություններում երկու անգամ հայտնվել թոփ-6-ում:

-Ես հետեւում եմ, թե ինչ սրընթաց կերպով է զարգանում կիբերսպորտային շուկան և գիտեմ, որ մենք ինչ-որ զանգվածային բանի նախաշեմին ենք,- իր կարծիքով կիսվել է NBA-ի եռակի չեմպիոնը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք