Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

NBA-ի բասկետբոլիստները գրազ են եկել ԱԱ-2018-ի եզրափակչի վերաբերյալ

Արամ Սահակյան
NBA-ի «Նյու-Յորք Նիկս» ակումբի բասկետբոլիստ ֆրանսիացի Ֆրանկ Նտիլիկինան և խորվաթ Մարիո Հեզոնյան գրազ են եկել ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչի վերաբերյալ։ Պարտվողը պարտավոր է մի ամբողջ օր Մանհեթենում շրջել հաղթող երկրի մարզաշապիկով։ 

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Մունդիալի եզրափակչում միմյանց դեմ կմրցեն Ֆրանսիան և Խորվաթիան, Twitter-ում @hotdamso անունով օգտատերը խաղացողներին գրազ է առաջարկել․

«Պարտվողը պիտի հագնի տաբատ, շապիկ և գլխարկ հաղթած հավաքականի դրոշով և պիտի քայլի այդպես Մանհեթանում ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ MSG հեռուստաընկերությունը պետք է լուսաբանի այդ ամենը»,- գրել է «Նիկսի» երկրպագուն։

Նտիլիկինան, տեսնելով երկրպագուի այս գրառումը, իսկույն ևեթ ուղարկել է այն Հեզոնյային։ Խորվաթը հասկացնել է տվել, որ պայմաններին համաձայն է ու նույնիսկ խաղընկերոջ անունը գրել է խորվաթական ոճով։

«Մանհե՞թեն թե՞ մեդիաօր։ Արա՛ խելամիտ ընտրություն, Ֆրանկո Նտիլիկինի՛չ»,- գրել է խորվաթ բասկետբոլիստը իր էջում։

Աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին՝ 19։00-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Ֆրանսիան 12 տարվա դադարից հետո կխաղա եզրափակչում, իսկ ահա խորվաթները առաջին անգամ են իրենց պատմության մեջ դուրս եկել եզրափակիչ։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք