Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Միջազգային Adjarabet-ը մուտք գործեց Հայաստան

Սպարտակ Պետրոսյան
Միջազգային Adjarabet բուքմեյքերական ընկերությունը գործարկեց կայքի հայկական տարբերակը: Բուքմեյքերը Հայաստանում ներկայանում է խաղային բազմազանությամբ:

Adjarabet-ը Հայաստանում է մարտի վերջից

Adjarabet.am-ը գործարկվել է մարտի 20-ին: Կայքն առաջարկում է սպորտային խաղադրույքներ, պոկեր, կազինո, լայվ-կազինո, նարդի: Հասանելի է հայերենով, անգլերենով, ռուսերենով:

Որպես ողջույնի բոնուս՝ առաջին ամսվա ընթացքում Adjarabet-ը 2000 դրամ էր տալիս օգտատերերին, ովքեր վերիֆիկացնում են իրենց հաշվեկշիռը՝ կայք բեռնելով անձը հաստատող որեւէ փաստաթղթի նկար:

Adjarabet.am-ը Հայաստանում գործունեություն է ծավալում ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա:

«Բուքմեյքերների Ռեյտինգը» զրուցել է Adjarabet.am ընկերության country manager Վերոնիկա Աղինյանի հետ.

«Adjarabet ընկերությունը վաղուց ուներ հայ խաղացողներ: Բացի այդ, Հայաստանում բուքմեյքերական կայքերով հետաքրքրվողների քանակը բավական մեծ է: Ինչպես նաեւ պետք է նշենք, որ Adjarabet-ն ընդլայնվելու մտադրություն ուներ, իսկ հարեւան երկիրը այդ նպատակին ծառայող քայլ էր: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք գործարկեցինք նաեւ adjarabet.am կայքը»,- նշել է Աղինյանը:

Այն հարցին, թե ինչու է կայքը սպասվածից ավելի ուշ գործարկվել ու թերություններով, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց.

Հարկերի հնգապատկումը չխառնեց մեր ծրագրերը

«Նշեմ, որ ձգձգման խնդիր չի եղել: Հայաստանյան շուկա մտնելու համար ողջ կայքը թարգմանվել է: Բացի այդ, կան բաժիններ, որոնք հասանելի են միայն մեր երկրում, ուստի մեծ աշխատանք է կատարվել կայքի վրա: Այո, գուցե սխալներ ու թերացումներ լինում են, բայց մենք, ինչպես եւ յուրաքանչյուր օնլայն տիրույթում աշխատող, մասնավորապես բուքմեյքերական ընկերություն, որի կայքում առկա են մի քանի ծրագրեր՝ մեկը մյուսից անկախ, նման իրավիճակներ կարող են լինել: Պետք է ասեմ, որ այս մեկ ամսվա ընթացքում ծանրաբեռնվածությունը բավական մեծ է, ինչն էլ հազվադեպ հանգեցնում է տեխնիկական խնդիրների»:

Աղինյանը նաեւ հայտնեց, որ Adjarabet ընկերությունը Հայաստանում կգործի նաեւ օֆֆլայն տիրույթում, բայց այդ մասին հստակ տեղեկություններ դեռ չկան.

«Այո, Adjarabet-ը պատրաստ է նաեւ խաղադրույքներ ընդունել օնլայն տիրույթից դուրս, սակայն չեմ կարող ասել, թե Հայաստանում երբ կլինեն խաղադրույքի ընդունման կետերը:

Adjarabet.am-ի գործարկումը ամիսներ տեւած գործընթաց էր, որի սկիզբը դրվել էր դեռ նախորդ տարի: Մենք տեղյակ էինք, որ այս տարվա մեկնարկից բուքմեյքերների լիցենզավորման հարկերը հնգապատկվել էին՝ հասնելով տարեկան 500 մլն դրամի, սակայն այդ լուրը ոչ մի կերպ չխառնեց մեր ծրագրերը»:

Adjarabet.am-ի ներկայացուցիչը նաեւ նշեց, որ օգտատերերն արդեն բազմաթիվ դրական կարծիքներ են հայտնել.

«Մեր կայքը ունի գործիք, որի միջոցով այցելուները կարող են գնահատական տալ եւ կարծիք գրել մեր մասին: Առանց թվեր նշելու վստահ կարող եմ ասել, որ օգտատերերը գոհ են: Մենք նույնպես գոհ ենք այս ամսվա ընթացքում գրանցած արդյունքներից»:

Ունի՞ Adjarabet-ն այլ նորույթներ.

«Այո, կայքում ավելացել են երեք նոր պրոմոակցիաներ: Մեր կայքի այցելուները կարող են խաղալ Live AUTO ռուլետկան Live Կազինոյում, և եթե օրվա առաջին խաղադրույքն անհաջող լինի, խաղադրույքի գումարը հետ կստանան: Եթե ընդհանուր խաղադրույքը պարտվի, մինչև 5000 AMD գումարը հետ կվերադառնա:

Հաշվեկշիռը վերիֆիկացնելուց հետո կարելի է խաղալ սիրելի սլոթերը և 50 անվճար սփիները STARMANIA (NEXTGEN)-ում կակտիվանան ամեն անգամ, երբ կկատարվեն 100 սփին:

Մենք առաջարկում ենք նաեւ մասնակցել պոկերի մեծ մրցաշարի, որն ունի 30 մլն դրամ մրցանակային ֆոնդ, իսկ մասնակցության համար ընդամենը անհրաժեշտ է խաղալ առնվազն մեկ ձեռք որևէ քեշ խաղում, մրցաշարում կամ Spin պոկերում»:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք