Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Մեսին մոտ է 7-րդ «Ոսկե գնդակին». Բուքմեյքերները շարունակում են ֆավորիտ համարել արգենտինացուն

Բուքմեյքերների Ռեյտինգ
Լեո Մեսիի գլխավոր մրցակիցը Ռոբերտ Լևանդովսկին է:

0_Ballon-dOr-2019-Paris-France-02-Dec-2019

France Football հեղինակավոր ամսագրի կողմից անցկացվող «Ոսկե գնդակ» մրցանակի հանձնման արարողությունը մոտենում է, և բուքմեյքերները թարմացրել են հաղթողի վերաբերյալ գործակիցները:

Vbet բուքմեյքերական գրասենյակի մասնագետները տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու գլխավոր ֆավորիտ են համարում ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի: Կատալոնական «Բարսելոնայի» կազմում «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր դարձած 34-ամյա ֆուտբոլիստի հաղթանակը գնահատվում է 1.30 գործակցով:

Ըստ մասնագետների, Մեսիի գլխավոր մրցակիցը Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: 32-ամյա ռմբարկուի՝ «Ոսկե գնդակին» արժանանալու գործակիցը 3.00 է:

3-4-րդ տեղերը բաժանում են Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի ռմբարկու Քարիմ Բենզեման ու անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, որոնց հաղթանակը գնահատվում է 26.00-ական գործակցով:

5-րդ տեղում է Չեմպիոնների լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսիի» և Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն՝ 34.00 գործակից:

Լավագույն հնգյակին հաջորդում են «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն, 12 տարի անց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած 36-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն ու ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (67.00-ական գործակից): Տասնյակում են նաև Ռոնալդուի ակումբակից ու հայրենակից Բրունու Ֆերնանդեշը և ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման (81.00-ական գործակից):

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը որոշվում է ամբողջ աշխարհից 180 լրագրողների քվեարկության արդյունքում: Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին կայանալիք մրցանակաբաշխության ընթացքում։

«Ոսկե գնդակի» բոլոր հավակնորդները

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք