Մուտք

Մեսին՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ (ֆոտո)

08:08, 11 Օգոստոսի 2021
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

«Բարսելոնայում» «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկրի գեղեցիկ պատմությունը մոտեցավ ավարտին:

Կիսվել:

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Լիոնել Մեսին կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արգենտինացի հարձակվողը փարիզյան ակումբում բուժզննում անցնելուց հետո կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

ՊՍԺ-ում Արգենտինայի հավաքականի ավագը հանդես կգա 30 համարի մարզաշապիկով, որով նորամուտն էր նշել «Բարսելոնայում»: Ոչ պաշտոնական տվյալներով, 34-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 35 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս: Հուլիսի 1-ին արգենտինացու պայմանագրի ժամկետը լրացել էր, ինչից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ:

Paris Saint-Germain is delighted to announce the signing of Leo Messi on a two-year contract with an option of a third year.https://t.co/D5Qjq7PJfF#PSGxMESSI ❤️? pic.twitter.com/msJAnW01V5

— Paris Saint-Germain (@PSG_English)

Հրապարակվել է՝ Նորություններ
Теги: ,
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
ՊՍԺ – «Մեց»: Բուքմեյքերների կանխատեսումը
08:08, 11 Օգոստոսի 2021
«Ստրասբուր» – ՊՍԺ։ Բուքմեյքերների կանխատեսումը
08:08, 11 Օգոստոսի 2021
ՊՍԺ – «Մարսել»: Բուքմեյքերների գործակիցները
08:08, 11 Օգոստոսի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ