Marathonbet-ը դարձել է ՖԱ «Մալագայի» հովանավորը

Պայմանագիրը կնքված է երկու տարով
Marathonbet-ը ՖԱ «Մալագայի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Պայմանագրի համաձայն՝ բուքմեյքերի լոգոտիպը հայտնվել է իսպանական թիմի խաղային և մարզումային շապիկների դիմային կողմում: Ընկերության բրենդը կգովազդվի նաև ակումբի` 30 հազար հանդիսական տեղավորող «Լա Ռոսալեդա» մարզադաշտում:
«Բուքմեյքերների Ռեյտինգին» հայտնի է դարձել, որ պայմանագրի համաձայն՝ համագործակցությունը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
«Մենք շատ ուրախ ենք աշխատել հարյուրամյա պատմությամբ և ավանդույթներով հարուստ իսպանական հեղինակավոր ակումբներից մեկի հետ: Այս համագործակցությունը խորհրդանշում է վերջին տարիներին Marathonbet-ի հաջողությունը եվրոպական շուկայում, և հիմնավորում է իսպանացի հաճախորդներին լավագույն գործակիցներ, հիասքանչ ծառայություններ և սպորտային խաղադրույքների ունիկալ փորձ մատուցելու մեր ձգտումները»,- գործարքի մասին լուրը մեկնաբանել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Հովվմանը:
Նրա խոսքերով՝ բուքմեյքերը մտադիր է իր իսպանացի հաճախորդներին առաջարկել բացառիկ կոնտենտ, հատուկ մրցանակներ և շահավետ առաջարկներ խաղադրույքների համար:
«Մալագան» համագործակցության ոլորտում բարձր ստանդարտներով ակումբ է, որը աշխատում է միայն հեղինակավոր, աշխարահռչակ, ակումբի երկրպագուներին ամենալավ որակի ծառայություններով ապահովող բրենդների հետ»,- հայտարարել է ՖԱ «Մալագայի» նախագահ շեյխ Աբդուլա Ալ Տանին:
Նշենք, որ Marathonbet.es-ը գործարկվել է Իսպանիայում, 2016-ի հունվարին:
Marathonbet-ը համարվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և շոտլանդական «Հիբերնիան» ակումբների հովանավորը:
Կարդացեք նաև ակումբների և բուքմեյքերների համագործակցության վերաբերյալ մեր հարցազրույցը Vivaro բուքմեյքերական ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Արմեն Սուքիասյանի հետ:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: