Մաքսիմ Մանուկյանը և Վալոդյա Ֆրանգուլյանը MMA-ում հաջորդ մենամարտը կանցկացնեն դեկտեմբերին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը խառը մենամարտերում (MMA) հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 10-ին:
Լոս Անջելեսում անցկացվելիք LXF 7 մրցաշարում 33-ամյա Մանուկյանի մրցակիցը կլինի 25-ամյա ամերիկացի Զաքարի Բորեգոն:
Նույն մրցաշարում հանդես կգա նաև ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը, որն ուժերը կչափի ամերիկացի Վինսենթ Քոլոնելի հետ:
Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը և Մաքսիմ Մանուկյանը վերջին շրջանում մարզվում են Լոս Անջելեսում: MMA-ում Մանուկյանը հաղթել է անցկացրած 2 մենամարտերում, իսկ Ֆրանգուլյանն ութանկյուն է դուրս եկել 3 անգամ ու տարել նույնքան հաղթանակ:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: