Մուտք

Մանչեսթերյան դերբի: Բուքմեյքերների գործակիցները

10:10, 2 Հոկտեմբերի 2022
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Հոլանդը խփած 11 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Կիսվել:

ԱՊԼ 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»: 

Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները ֆավորիտ են համարում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, որի հաղթանակի գործակիցը 1.42 է: Հյուրերի հաղթանակի գործակիցը 7.00 է, իսկ ոչ-ոքին՝ 5.50:

Մասնագետների կարծիքով խաղը կլինի գոլառատ: 2.5-ից շատ տոտալի գործակիցը 1.48 է, քիչը՝ 2.70:

Ամենահավանականը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլ խփելն է: Նորվեգացու գոլ խփելու դեպքում կաշխատի 1.48 գործակցով խաղադրույք: Արգենտինացի Խուլիան Ալվարեսի գոլ խփելու գործակիցը 2.03 է: Մասնագետները հավանական են համարում նաև Ռիհադ Մահրեզի (2.93), Կևին Դե Բրույնեի (3.03) գոլ խփելը:

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլ խփելու գործակիցը 3.38 է, Մարկուս Ռեշֆորդինը՝ 3.87:

Այս խաղից առաջ «Մանչեսթեր Սիթին» 17 միավորով 2-րդն է: ՄՅՈՒ-ն 6-րդն է 12 միավորով:

«Մանչեսթեր Սիթի» – «Մաչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա հոկտեմբերի 2-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 17:00-ին:

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
ՊՍԺ – «Բորուսիա»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
10:10, 2 Հոկտեմբերի 2022
«Բավարիա» – «Ռեալ»։ Բուքմեյքերների կանխատեսումը
10:10, 2 Հոկտեմբերի 2022
Եվրոպա լիգա։ Գլխավոր ֆավորիտը «Բայերն» է
10:10, 2 Հոկտեմբերի 2022
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ