«Մանչեսթեր Սիթի՞», թե՞ «Արսենալ»։ Ո՞ր թիմը կդառնա ԱՊԼ չեմպիոն
Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության ավարտին մնացել է 3 տուր, իսկ չեմպիոնական պայքարը դեռ շարունակվում է։ «Արսենալը» առաջատարն է, բայց «Մանչեսթեր Սիթին» լոնդոնյան թիմի համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Զինագործներին» մնացել է անցկացնելու երեք հանդիպում, իսկ «քաղաքայիներին»՝ չորս: Ո՞վ կհաղթի այս մրցավազքում:
Բուքմեյքերները չեմպիոնության գլխավոր հավակնորդ են համարում «Մանչեսթեր Սիթիին», որի գործակիցը 1.37 է։ Եթե Գվարդիոլայի թիմին չհաջողվի պաշտպանել չեմպիոնական տիտղոսը, ապա կաշխատի 3․10 գործակցով խաղադրույք։
Միկել Արտետայի գլխավորած թիմի չեմպիոնության գործակիցը 3.20 է։ Եթե «զինագործները» չկարողանան նվաճել չեմպիոնական տիտղոսը, ապա խաղադրույքի գումարը կբազմապատկվի 1․35-ով:
Եվ երրորդ թիմը, որը տեսականորեն չեմպիոնությունը նվաճելու շանսեր է պահպանում՝ «Լիվերպուլն» է։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 150.00 է:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: