Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Լիոնել Մեսին 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»

Բուքմեյքերների Ռեյտինգ
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում հաղթողները հայտնի դարձան տարբեր անվանակարգերում:

Ոսկե գնդակՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող, Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին կարիերայում 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին՝ թարմացնելով սեփական ռեկորդը:

France Football հեղինակավոր ամսագրի կողմից անցկացվող «Ոսկե գնդակի» մրցույթում 34-ամյա ֆուտբոլիստն առաջ անցավ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց և ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Երրորդ տեղը գրավեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» և Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն։

Մադրիդի «Ռեալի» ու աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման չորրորդն էր, իսկ «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլոն Կանտեն եզրափակեց լավագույն հնգյակը:

«Տարվա լավագույն թիմ» անվանակարգում հաղթեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին»:

Տարվա լավագույն դարպասապահի՝ Լև Յաշինի անվան մրցանակի դափնեկիր դարձավ ֆրանսիական ՊՍԺ-ի ու Իտալիայի հավաքականի 22-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա իսպանացի կիսապաշտպան Պեդրին, որը ստացավ Ռայմոն Կոպայի անվան մրցանակը:

Ռոբերտ Լեւանդովսկին արժանացավ տարվա լավագույն հարձակվողի մրցանակին, որը France Football-ը սահմանել էր առաջին անգամ։

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց Չեմպիոնների լիգայի հաղթող «Բարսելոնայի» 27-ամյա իսպանացի խաղացող Ալեկսիա Պուտելյասը:

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին կեսը «Բարսելոնայում» անցկացրած Լիոնել Մեսին «Ոսկե գնդակին» արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին: «Ոսկե գնդակի» դափնեկիրը որոշվում է ամբողջ աշխարհից 180 լրագրողների քվեարկության արդյունքում:

Մեսին մոտ է 7-րդ «Ոսկե գնդակին». Բուքմեյքերները շարունակում են ֆավորիտ համարել արգենտինացուն

«Ոսկե գնդակի» բոլոր հավակնորդները

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք