Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ladbrokes-ը խաղադրույքներ է ընդունում Դեն Բիլզերյանի $1,2 մլն-անոց հեծանվային գրազի վերաբերյալ

Արտյոմ Ասլանյան
Ինքնահռչակ «Ինստագրամի արքա» Դեն Բիլզերյանը խելահեղ գրազ է կապել բիզնեսմեն Բիլ Պերկինսի հետ եւ այժմ  պետք է 48 ժամում հեծանվով Լոս-Անջելեսից հասնի Լաս-Վեգաս: Գրազը հաղթելու դեպքում Բիլզերյանը կստանա $1,2 մլն: Բուքմեյքերները սկսել են այդ իրադարձության վրա խաղադրույքներ ընդունել: 
Դեն Բիլզերյանը եւս մեկ խելահեղ գրազ է կապել:

Դեն Բիլզերյանը եւս մեկ խելահեղ գրազ է կապել:

Ladbrokes բուքմեյքերական ընկերության ավստրալական մասնաճյուղում «Ինստագրամի արքայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1,70 գործակցով: Պերկինսի հաղթանակի վրա կարելի է խաղադրույք կատարել 2,05 գործակցով:

Սկանդալային հայտնի պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը Լոս-Անջելեսից մեկնարկելու է մարտի 31-ին: Քաղաքների միջեւ հեռավորությունը մոտ 515 կմ է: Մորուքավոր մարզիկը դժգոհում է, որ ունենալով խոշոր մկաններ` դժվար է հարմարվել ձգձգվող հեծանվային մարաթոնին: Բացի այդ, նա 18 տարի հեծանիվ չի վարել: Բիլզերյանը գալիք փորձությունն անվանում է «ADOM»:

https://twitter.com/DanBilzerian/status/703012107520872448

Հեծանվային փորձությունից առաջ Բիլզերյանին մարզելու է տխրահռչակ հեծանվորդ Լենս Արմսթրոնգը, ով 2012 թվականին դոպինգ ընդունելու համար ցմահ որակազրկվել էր եւ զրկվել բոլոր սպորտային մրցանակներից` այդ թվում Տուր դե Ֆրանսի հաղթողի 7 տիտղոսներից:

Հայտնի է, որ Դեն Բիլզերյանը սիրում է նմանատիպ գրազներ կապել: 2011 թվականին նա $385 հազարի վրա գրազ էր եկել փաստաբան եւ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամ Թոմ Հոլշտեյնի հետ, թե ո՞վ ու՞մ կհաղթի Լաս-Վեգասի ավտոմոբիլային մրցավազքում: Այն ավարտվեց «Ինստագրամի արքայի» հաղթանակով:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք