Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ladbrokes բուքմեյքերական ընկերությունը մեղադրվում է հարկերը չվճարելու մեջ

Ազատ Շահբազյան

Արքայական դատարանը ընդունել է Մեծ Բրիտանիայի հարկերի և մաքսային տուրքերի կառավարման ղեկավարության (HMRC) կողմից Ladbrokes բուքմեյքերին ուղղված՝ մոտ 54 միլիոն ֆունտ (մոտ 80մ. դոլար) հարկ չվճարելու մասին մեղադրանքը, հայտնում է CityA.M.-ը:

ladbrokes

Հարկայինը կքննարկի եւս երեք դեպք՝ $170 մլն թաքցնելու վերաբերյալ

Բրիտանական հարկային համակարգը հայտարարել է մեքենայությունների գործով ամենամեծ բուքմեյքերական ընկերություններից մեկի՝ Ladbrokes-ի նկատմամբ  տարած հաղթանակի մասին: Բուքմեյքերական ընկերությունը այժմ պետական գանձարանին պարտավոր է վճարել 54 միլիոն ֆունտ գումար: Ավելին, HMRC-ում հայտնել են, որ շուտով կդիտարկվեն ևս 3 նմանատիպ գործեր, որոնց ընդհանուր արժեքը 112 միլիոն ֆունտ է (մոտ $170 մ.):

«Մենք հաղթում ենք հարկերից խուսափելու գործերի 80%-ում և շատ այլ վեճերում, որոնք լուծվում են առանց դատարանների միջամտության, — հայտարարել է HMRC բիզնեսի ներկայացուցիչների գծով հարկային գանձումների տնօրեն Ջիմ Հարրան: Մենք կշարունակենք բացահայտել հարկերից խուսափելու սխեմաները և ֆիկտիվ բիզնես-կառույցները, որոնք նախատեսված են հարկային բազաները նվազագույնի հասցնելու համար, որպեսզի հետագայում այդ դեպքերը քննարկենք դատարանում, — ավելացրել է չինովնիկը:

Ladbrokes-ը օգտագործել է Մեծ Բրիտանիայում վերջին 10 տարիների հայտնի մեթոդներից մեկը և օգտվել երկրի օրենսդրության թերություններից, որոնք կառավարությունն արդեն վերացրել է: Ընկերությունը Deloitte խոշորագույն աուդիտորական ընկերության խորհրդատուների հետ  փոքրացրել է սեփական բաժնետոմսերի արժեքը՝ այդպիսով փոքրացնելով հարկային բազան և հետևաբար նաև հարկերի վճարման չափը:

Բրիտանական հարկային մարմինները հայտնել են, որ նախկինում վերոնշյալ մեթոդը օգտագործել են ևս 11 կազմակերպություններ: Դրանցից յոթը առանց դատարանի միջամտության արդեն վճարել են հարկի մնացած մասը: Ladbrokes-ի նախագահը հայտնել է, որ բուքմեյքերական ընկերությունը մտադիր է դիտարկել որոշումը բողոքարկելու հնարավորությունը: Deloitte-ը հրաժարվում է մեկնաբանել այդ լուրերը:

Ladbrokes-ի բաժնետերերը հավանություն են տվել բրիտանական խաղային շուկայի մյուս մեծ ընկերության՝ Gala Coral-ի հետ միանալու գործարքը:

Վելի վաղ հայտնի էր դարձել, որ Ladbrokes-ը ստորագրել է իր առաջին պայմանագիրը գերմանական Բունդեսլիգայի ներկայացուցիչներից մեկի հետ: Բուքմեյքերի գործընկերը դարձել էր բրեմենյան «Վերդերը»:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք