Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Կոնֆերենցիաների լիգա. Բուքմեյքերները գնահատել են հայկական ակումբների շանսերը

Բուքմեյքերների Ռեյտինգ
Առաջին խաղերում հայկական ակումբները վատ տպավորություն չթողեցին, սակայն նրանց շանսերը ցածր են գնահատվում:

Հայկական ակումբները հուլիսի 15-ին կանցկացնեն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները: Vivaro բուքմեյքերական գրասենյակի մասնագետները գնահատել են հայկական ակումբների շանսերը:

Երևանի «Նոայի» և Ֆինլանդիան ներկայացնող «ԿուՊՍ»-ի միջև խաղում Հայաստանի փոխչեմպիոնի հաղթանակը ստացել է 8.10 գործակից, ֆիննական ակումբինը՝ 1.37, իսկ ոչ ոքին՝ 5.10: «Նոայի»՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը գնահատվում է 2.50 գործակցով, իսկ «ԿուՊՍ»-ինը՝ 1.50: Ֆինլանդիայում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին: Առաջին խաղում «Նոան» հաղթել է նվազագույն հաշվով:

Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» և հունգարական «Ֆեհերվարի» միջև Գյումրիում անցկացվելիք խաղում ֆավորիտ են համարվում հյուրերը: «Ֆեհերվարի» հաղթանակը ստացել է 2.10 գործակից, «Արարատինը»՝ 3.53, իսկ ոչ ոքին՝ 3.41: Հունգարական ակումբի՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը գնահատվում է 1.55 գործակցով, «Արարատինը»՝ 2.44: Խաղը կմեկնարկի ժամը 17:00-ին: Հունգարիայում գրանցվել է 1:1 հաշիվը:

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» կընդունի սլովենական «Մարիբորին», որին հյուրընկավելիս պարտվել է նվազագույն հաշվով: Սլովենիայի 15-ակի չեմպիոնի հաղթանակը ստացել է 1.38 գործակից, «Ուրարտուինը»՝ 7.30, իսկ ոչ ոքին՝ 5.30: Բուքմեյքերները չեն կասկածում «Մարիբորի»՝ հաջորդ փուլ դուրս գալուն՝ 1.035 գործակից: «Ուրարտուի»՝ որակավորման առաջին փուլի արգեքլը հաղթահարելու համար սահմանվել է 12.00 գործակից:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք