Կոնֆերենցիաների լիգա։ Որքա՞ն է «Նոայի» չեմպիոնության գործակիցը
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում հայտնի են հիմնական փուլի (նախկին՝ խմբային փուլ) բոլոր մասնակիցները։
Բուքմեյքերական ընկերությունները եվրագավաթային մրցաշարի չեմպիոնության ֆավորիտ են համարում Լիգայի փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» մրցակից Լոնդոնի «Չելսիին», որի հաղթանակի գործակիցը 2․75 է։
Ֆավորիտների թվում երկրորդը իսպանական «Բետիսն» է, որի չեմպիոնությունը գնահատվում է 5․00 գործակցով։
Ֆավորիտների եռյակում է նաև իտալական «Ֆիորենտինան», որի չեմպիոնության դեպքում կաշխատի 6․00 գործակցով խաղադրույք։
Հունական «Պանատինայկոսի», դանիական «Կոպենհագենի» ու գերմանական «Հայդենհեյմի» չեմպիոնության գործակիցը հավասար է՝ 17․00-ական։
Չեմպիոնական պայքարում ամենացածր շանսեր ունեցող թիմերի շարքում է Երևանի «Նոան»։ Ռուի Մոտայի գլխավորած թիմի չեմպիոնության դեպքում կաշխատի 301․00 գործակցով խաղադրույք։
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում «Նոան» առաջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով չեխական «Մլադա Բոլեսլովի» հետ։
Հիշեցնենք, որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսել էր որակավորման առաջին փուլից և երկխաղյա դիմակայություններում ուժեղ էր գտնվել հյուսիսմակեդոնական «Շկենդիայից» (2-0, 2-1), Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսից» (7-0, 0-0), Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ից (3-1, 0-1) ու Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկից» (3-0, 1-3)։
Առաջին անգամ մրցաշարի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր՝ 36 մասնակիցները կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6 հանդիպում, երեքական տնային և արտագնա: 1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:
«Նոայի» խաղացանկը Կոնֆերենցիաների լիգայում
«Նոա» (Հայաստան) — «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) ` հոկտեմբերի 3, 20:45 (Երևանի ժամանակով)
«Ռապիդ» (Ավստրիա) — «Նոա» (Հայաստան)` հոկտեմբերի 24, 20:45
«Չելսի» (Անգլիա) — «Նոա» (Հայաստան)` նոյեմբերի 7, 00:00
«Նոա» (Հայաստան) — «Վիկինգուր» (Իսլանդիա)` նոյեմբերի 28, 20:45
«Նոա» (Հայաստան) — ԱՊՕԵԼ (Կիպրոս)` դեկտեմբերի 12, 20:45
«Բաչկա Տոպոլա» (Սերբիա) — «Նոա» (Հայաստան)` դեկտեմբերի 19, 00:00
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: