Կմնա՞ Քեյնը «Տոտենհեմում»։ Բուքմեյքերները գործակիցներ են սահմանել
Անգլիայի հավաքականի և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ելույթները լոնդոնյան ակումբում։
Բուքմեյքերական ընկերությունների կարծիքով, 29-ամյա ֆուտբոլիստն այս ամառ չի տեղափոխվի այլ ակումբ։ Այս խաղադրույքի գործակիցը 1․50 է։
Անգլիայի հավաքականի ավագի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության դեպքում կաշխատի 5․00 գործակցով խաղադրույք։ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործակիցը 7․00 է։ Անգլիացու՝ Մյունխենի «Բավարիա» կամ Լոնդոնի «Չելսի» տեղափոխության գործակիցը 13․00 է։
Քեյնի գործող պայմանագիրը լոնդնոյան ակումբի հետ նախատեսված է մինչև գալիք մրցաշրջանի ավարտը։
2022/23 մրցաշրջանում անգլիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: