Կհաջողվի՞ Ռոնալդուին հասնել 900 գոլի. Բուքմեյքերները գործակիցներ են սահմանել
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլի հեղինակ դառնալով Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում (3:2), 801-րդ գոլն է խփել կարիերայում:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 36-ամյա ֆուտբոլիստը գոլերի թիվը հասցրել է 6-ի: Ռմբարկուների ցուցակում Ռոնալդուին գերազանցում են 4 ֆուտբոլիստներ՝ «Լիվերպուլի» հարձակվողներ Մոհամեդ Սալահը (13 գոլ), Դիոգու Ժոտան (8), Սադիո Մանեն (7) ու «Լեսթերի» առաջատարներից Ջեյմի Վարդին (9):
Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկու դառնալու համար սահմանվել է 8.00 գործակից:
Betcity բուքմեյքերական գրասենյակի մասնագետները նաև խաղադրույք են սահմանել, թե արդյոք Պորտուգալիայի հավաքականի ավագին կհաջողվի պաշտոնական խաղերում 900 գոլ խփել կարիերայի ընթացքում: Գործակիցը 7.70 է: Նույն խաղադրույքի հակառակ գործակիցը 1.05 է:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 129 գոլ է խփել «Մանեսթեր Յունայթեդում», 450 գոլ՝ Մադրիդի «Ռեալում», 101 գոլ՝ Թուրինի «Յուվենտուսում» (134), 5 գոլ Լիսաբոնի «Սպորտինգում» (31) և 115 գոլ Պորտուգալիայի հավաքականում։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: