Կասպեր Ռուդ – Ալեքսանդր Զվերև։ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆրանսիայում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում կմրցեն նորգեվացի Կասպեր Ռուդն ու Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը։
Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են աշխարհի 4-րդ ռակետին, որի հաղթանակի գործակիցը 1․78 է։ Աշխարհի 7-րդ ռակետ Կասպեր Ռուդի հաղթանակի դեպքում կաշխատի 2․10 գործակցով խաղադրույք։
Մասնագետների կարծիքով մրցախաղի ելքը կվճռվի երեքից ավելի սեթում։ Սեթերի 3․5-ից շատ տոտալի գործակիցը 1․43 է, քիչը՝ 2․70։
Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի մյուս ուղեգիրը կխաղարկեն աշխարհի 2-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու աշխարհի 3-րդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը։
Կասպեր Ռուդ – Ալեքսանդր Զվերև կիսաեզրափակիչ խաղը տեղի կունենա հունիսի 7-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 19։30-ին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: