Կառլոս Ալկարաս – Յանիկ Սիներ։ Բուքմեյքերները հավատում են իսպանացու հաղթանակին
Ֆրանսիայում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում աշխարհի 2-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները կմրցի աշխարհի 3-րդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։
Բուքմեյքերները հավատում են Ալկարասի հաղթանակին, որի գործակիցը 1․60 է։ Իտալացու հաղթանակի գործակիցը 2․40 է։
Մասնագետների կարծիքով մրցախաղի ելքը կվճռվի երեքից ավելի սեթում։ Սեթերի 3․5-ից շատ տոտալի գործակիցը 1․40 է, քիչը՝ 2․80։
Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի մյուս ուղեգիրը կխաղարկեն նորգեվացի Կասպեր Ռուդն ու Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը։
Կառլոս Ալկարաս – Յանիկ Սիներ կիսաեզրափակիչ խաղը տեղի կունենա հունիսի 7-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 16։30-ին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: