Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Կապառոսը 2-րդ ամենաերկար առանց հաղթանակների շարքը գրանցեց Հայաստանի հավաքականում

Բուքմեյքերների Ռեյտինգ
Տպավորիչ մեկնարկից հետո հայկական թիմը ձախողեց ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերջնամասը։

ԿապառոսՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրում 1։4 հաշվով պարտվելով գերմանացիներին, Խոակին Կապառոսի գլխավորությամբ չհաղթեց 9-րդ խաղում անընդմեջ։

Դա երկրորդ ամենաերկար առանց հաղթանակների շարքն է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչների շրջանում։ Այդ ցուցանիշով հակառեկորդը պատկանում է Խորեն Հովհաննիսյանին, որի օրոք Հայաստանի հավաքականը չի հաղթել 11 խաղ անընդմեջ։

Խոակին Կապառոսի գլխավորությամբ նախորդ 9 խաղերում ազգային թիմը կրել է 5 պարտություն, գրանցել 4 ոչ ոքի, խփել 5 գոլ ու բաց թողել 22 գնդակ։

Հայաստանի հավաքականի ամենաերկար առանց հաղթանակների շարքը գրանցվել է 2014թ. մայիսի 31-ից մինչև 2016թ. մարտի 25-ը։ Այդ ժամանակահատվածում ազգային թիմը չի հաղթել 14 խաղ անընդմեջ (11 պարտություն, 3 ոչ ոքի)։ Այդ հանդիպումներից 8-ում Հայաստանի հավաքականը գլխավորել է Բեռնար Շալանդը, 5-ում՝ Սարգիս Հովսեփյանը, 1-ում՝ Վարուժան Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը 10 տուրերում վաստակեց 12 միավոր և գրավեց չորրորդ տեղը։ 27 միավորով առաջին տեղը զբաղեցրեց Գերմանիայի հավաքականը, որը նաև նվաճեց ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ 18 միավորով երկրորդ տեղը գրաված Հյուսիսային Մակեդոնիան նվաճեց անցումային խաղերի ուղեգիր, Ռումինիան վաստակեց 17, Իսլանդիան՝ 9, իսկ հետնապահ Լիխտենշտեյնը՝ 1 միավոր:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք