Մուտք

Կապառոս. «Իմ նպատակը Հայաստանի հավաքականին մինչև Քաթար հասցնելն է»

15:05, 7 Մայիսի 2020
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հայտարարել է, որ իր գլխավոր նպատակը հավաքականի հետ 2022 թվականին Քաթարում տեղի ունեցող Աշխարհի առաջնությանը մասնակցելն է:

Կիսվել:

«Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ վերադառնալու Հայաստան աշխատանքը սկսելու համար: Ինձ համար այնտեղ հաջողության հասնելու երաշխիքը Խինես Մելենդեսն է. նրան շատ լավ գիտեմ 1985 թվականից, երբ միասին էինք աշխատում: Նա ֆուտբոլի մասին անհավանական գաղափարներ ունի: Ինձ միշտ թիմ կառուցող եմ համարել ու ինձ դուր է գալիս Հայաստանի հավաքականի նման թիմը գլխավորելը:

Իմ գլխավոր նպատակը հայկական ֆուտբոլում մեծ քայլ կատարելն է, ավելի կոնկրետ՝ Քաթարում կայանալիք ԱԱ-ին մասնակցելը: Հենց դրա համար ենք աշխատում հիմա. տեսահաղորդումներ ենք ունենում: Ես սպասում եմ այն առաջնությունների մեկնարկին, որտեղ հանդես են գալիս հայ ֆուտբոլիստները», – ասել է Կապառոսը Sport պարբերականին տված հարցազրույցում:

Հրապարակվել է՝ Նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
15:05, 7 Մայիսի 2020
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
15:05, 7 Մայիսի 2020
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
15:05, 7 Մայիսի 2020
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ