Իտալիան ֆավորիտ է Ալբանիայի հետ խաղում
Եվրո-2024-ի խաղային 2-րդ օրը պայքարի մեջ է մտնում Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը։ Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը կմրցի Ալբանիայի հավաքականի հետ։
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները ֆավորիտ են համարում Եվրոպայի գործող չեմպիոնին, որի հաղթանակի գործակիցը 1․34 է։ Ալբանիայի թիմի հաղթանակի գործակիցը 10․00 է, իսկ ոչ-ոքին՝ 5․15։
Մասնագետները գրեթե հավասար են գնահատում գոլերի տոտալ շատի ու քչի հավանականությունը։ 2․5-ից շատ տոտալի գործակիցը 1․95 է, քիչը՝ 1․91։
Իտալիա – Ալբանիա խաղը տեղի կունենա հունիսի 15-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 20։00-ին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: