Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ինչպես է մարժան երկարաժամկետ հեռանկարում «կուլ տալիս» խաղացողի շահույթը

Բուքմեյքերների Ռեյտինգ
Մարժան բեթթինգի ամենահայտնի տերմիններից մեկն է: Եթե ​​դեռ չգիտեք, ապա «Բուքմեյքերների ռեյտինգի» այս ուսումնական հոդվածը ձեզ համար է:

Երբ սպորտային խաղադրույքները սովորական զվարճանքից անցնում են հոբբիի կատեգորիա, խաղացողը բախվում է այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են «բուքմեյքերի մարժան», «խաղ երկարաժամկետ հեռանկարում», «արժեքավոր խաղադրույքներ» և այլն: Կապպերների շրջանում հայտնի արտահայտություն կա.

Երկարաժամկետ հեռանկարում մարժան «կուլ է տալիս» խաղացողի շահույթը

Ի՞նչ է սա նշանակում։ Եկեք մանրամասն վերլուծենք օրինակներով:

Բուքմեյքերի մարժա․ ինչպե՞ս է այն հայտնվում

Եթե շատ համառոտ, ապա բուքմեյքերի մարժան դա խաղադրույքի ընդունման համար միջնորդավճարն է:

Պայմանական Պողոսը և Վարդանը ցանկանում են գրազ գալ, թե ով կհաղթի «Էլ Կլասիկոյում»՝ «Ռեա՞լը», թե՞ «Բարսելոնան», բայց նրանք տարբեր քաղաքներում են գտնվում և այդքան էլ չեն վստահում միմյանց։ Նրանք ներգրավում են երրորդ կողմին, ով գումար է ընդունում երկու կողմերից և այնուհետև շահումները վճարում է հաղթողին: Բնականաբար, դրա դիմաց պահանջելով միջնորդավճար։

Կան մի քանի գործոններ, որոնք ձևավորում են մարժան.

  • ընկերության քաղաքականությունը (որքան միջնորդավճար է ի սկզբանե սահմանվել սովորական իրադարձության համար)
  • մրցախաղի հայտնիությունը (որքան ավելի հայտնի է շուկան, այնքան ավելի մեծ է մրցակցությունը, այնքան ցածր է միջնորդավճարը)
  • կոնկրետ խաղացողի հաջողությունը (բուքմեյքերական գրասենյակը կարող է անհատապես փոխել հաջողակ խաղացողի մարժան)

Բուքմեյքերական մարժան լավագույնս երևում է երկու ելքով նույնքան հավանական իրադարձության գործակիցներում․

Օրինակներ․

  • 1,95 — 1,95 բասկետբոլային խաղի հաղթողի համար, որտեղ չկա ոչ-ոքի
  • 1,90 — 1,90 ֆուտբոլային խաղում. ՏՇ 2․5-ի/ՏՔ 2․5-ի համար

Երկու օրինակում էլ առանց բուքմեյքերական ընկերության մասնակցության գործակիցը պետք է լինի 2.00 — 2.00։ Բայց ընկերությունը, որպես միջնորդ, վերցնում է իր միջնորդավճարը։

Բուքմեյքերի մարժան ավելի դժվար է հաշվարկել երեք ելքով (օրինակ, Հ1 — X — Հ2) կամ մեծ թվով ելքերով (խաղադրույք ստույգ հաշվի վրա) խաղադրույքներում:

Ինչպե՞ս է մարժան ժամանակի ընթացքում «կուլ տալիս» շահույթը․ օրինակներ

Մեկ կամ երկու խաղադրույքի հիման վրա անհնար է գնահատել բուքմեյքերական մարժայի ազդեցությունը խաղացողի շահույթի վրա:

Օրինակ՝ 1.90 և 1.95 գործակիցներով 1000 ռուբլու խաղադրույքի դեպքում տարբերությունը կկազմի ընդամենը 50 ռուբլի, որն այնքան մեծ գումար չէ անհանգստանալու և ավելի բարձր գործակից փնտրելու համար:

Սակայն երկարաժամկետ հեռանկարում 100 կամ ավելի խաղադրույքների դեպքում այդ տարբերությունը նկատելի է դառնում:

Օրինակ

2021 թվականի հոկեյի աշխարհի առաջնության խմբային փուլում անցկացվել է 56 հանդիպում։ Մենք 1000 ռուբլու չափով խաղադրույքների շարք ենք կատարում «Տոտալ շատ 5.5-ից» և «Տոտալ քիչ 5.5-ից» տարբերակների վրա.

  • ՏՇ 5,5-ի արդյունքը կազմել է (-5 060)
  • ՏՔ 5,5-ի արդյունքը կազմել է (-1 090)

Միմյանց հակառակ խաղադրույքները բացասական արդյունք են տվել բոլոր խաղերի արդյունքներով։ Ահա այսպիսի տեսք ունի բուքմեյքերական վերլուծաբանների հիանալի աշխատանքը՝ զուգորդված ճիշտ սահմանած մարժայի հետ: Խաղացողը պարզապես չի կարող շահույթ ունենալ:

Գործակիցը սահմանվում է 1,90, դրան ավելացվում է 5% երկու կողմից, և երկարաժամկետ հեռանկարում բոլոր կորուստները կփոխհատուցվեն: Եթե ​​ոչ, ապա գործակիցը փոփոխության է ենթարկվում կամ ավելացվում է մարժան։

Օրինակ

«Լիվերպուլի» տնային 18 հանդիպումներից 13-ում առաջին խաղակեսում գոլի վրա խաղադրույքը հաղթել է: Բայց երկու տարբերակների վրա 1000 ռուբլի չափով խաղադրույքների շարքի արդյունքը մոտավորապես նույնն է: Եվ բացասական.

  • առաջին խաղակեսում ՏՇ 0,5-ի վրա խաղադրույքների արդյունքը կազմել է (-1 100)
  • առաջին խաղակեսում ՏՔ 0,5-ի վրա խաղադրույքների արդյունքը կազմել է (- 1 500)

Ընդամենը 18 խաղի արդյունքով բուքմեյքերական ընկերությունը, շնորհիվ մարժայի, ցանկացած խաղադրույքի դեպքում հաղթում է խաղացողին:

Սա խաղացողի ամենատարածված սխալներից մեկն է՝ կուրորեն հետևել տենդենցին: Հատկապես թոփ մրցաշարում։ Գործակիցներն արագ բերվում են նորմալ վիճակի, իսկ մարժան ուտում է ամբողջ հնարավոր շահույթը:

Ինչպես խուսափել մարժայի պատճառով սխալներից

Շատերն են ընկնում խաղադրույքի մեջ ներդրված մարժայի ծուղակը, սա նորություն չէ։ Սակայն ինչպե՞ս խուսափել դրանից: Ահա մի քանի կանոն, որոնց պետք է հետևել.

  • խաղացեք տարբեր բուքմեյքերական գրասենյակներում: Լավագույն գործակիցները սովորաբար առաջարկվում են նույն ընկերությունների կողմից, բայց երբեմն հնարավոր է լավ առաջարկ գտնել նաև այլ կայքերում։
  • ուշադիր ուսումնասիրեք հանդիպման լայնույթը: Նույն խաղադրույքը կարող է ներկայացվել տարբեր ձևերով և միևնույն ժամանակ տարբեր գործակիցներով։
  • կուրորեն մի՛ հետևեք տենդենցներին։ Յուրաքանչյուր հանդիպում դա առանձին վերլուծություն է։ Թրենդն օգտագործվում է միայն որպես օգնական։
  • ուշադրություն դարձրեք 0% մարժա ունեցող առաջարկներին: Այսօր դրանք ավելի շատ են, և սա պլյուս է խաղացողի համար

Այս ցանկը բավական կլինի մեկնարկի համար: Հետո արդեն խաղացողի փորձը աճելով ցանկը կլրացնի նոր կետերով:

Հիշե՛ք․ 

Խաղադրույքները դա զվարճանք է։ Սակայն սիրելի հոբբիում պետք է լինել լավագույնը։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք