Ի՞նչ շանսեր ունի Բրազիլիայի հավաքականն Անչելոտիի հետ ԱԱ-2026-ում, գործակիցներ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականը կգլխավորի 2024 թվականի ամռանը։ Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսն ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ֆերնանդո Դինիսի շնորհանդեսի ընթացում։ 49-ամյա մասնագետն այժմ մարզում է բրազիլական «Ֆլումինենսեն»։
«Բրազիլիայում շատ բարձրակարգ մարզիչներ կան, և Դինիսը նրանցից մեկն է: Նա իր աշխատանքում միշտ նույն մեթոդին է հետևել, և ես շատ եմ սիրում նրա ոճն ու մարտավարական գաղափարները։ Նրա խաղաոճը շատ նման է այն մարզչի ոճին, ով կփոխարինի նրան Ամերիկայի գավաթից հետո։ Խոսքն Անչելոտիի մասին է»,- ասել է Ռոդրիգեսը:
64-ամյա Անչելոտիի պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ամերիկայի գավաթը կանցկացվի հունիս-հուլիսին։
«Betsity» բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում 2026 թվականի աշխարհի առաջնության արդյունքների վերաբերյալ։ Այդ մրցաշարը գլխավորը կլինի Անչելոտիի համար՝ որպես «Պենտակամպեոնեների» գլխավոր մարզիչ:
Մասնագետների կարծիքով, Բրազիլիան հիանալի հնարավորություններ ունի 6-րդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բրազիլիայի չեմպիոնույթան գործակիցը 6․50 է։ Նույն գործակցով է գնահատվում նաև շանսեր Ֆրանսիայի չեմպիոնությունը։
Ֆավորիտների թվում հաջորդը Անգլիան է, որի չեմպիոնության համար սահմանվել է 9․00 գործակից։ ԱԱ-2026-ի լավագույն 6 ֆավորիտների թվում են նաև Արգենտինան, Գերմանիան և Իսպանիան։ Այս երեք հավաքականների չեմպիոնության գործակիցը գնահատվում է 10․00 գործակցով:
Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Կառլո Անչելոտին գլխավորել է «Պարման», «Յուվենտուսը», «Միլանը», «Նապոլին», «Չելսին», «Էվերթոնը», ՊՍԺ-ն, «Բավարիան»: «Միլանը» և «Ռեալը» իտալացի մասնագետի գլխավորությամբ երկուական անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: