Հունան Տեր-Վարդանյան (TotoGaming). Օրենսդրության փոփոխությունը միտված է մենաշնորհ ստեղծելուն
«TotoGaming-ը երկար տարիների պատմություն ունեցող ընկերություն է, որի համար օրենսդրությունում կատարված կտրուկ փոփոխությունները մեծ հարված կարող են լինել: Բնականաբար, այն բացասական ազդեցություն կունենա, քանի որ ընկերությունը պետք է մտածի նման մեծ չափի գումարը (1 մլրդ ՀՀ դրամ — խմբ.) տարեկան վճարելու մասին:
Եթե ուսումնասիրեք ԱԺ-ում ներկայացված հիմնավորումները, ապա կտեսնեք, որ որեւէ բավարար փաստ այս որոշման մեջ չկա: Բուքմեյքերական ընկերությունները 1000-ից ավել աշխատատեղ են ստեղծել, նպաստում են ՏՏ ոլորտի զարգացմանը, Հայաստան են բերում եւ երկրից արտահանում են արտադրանք: Հիմա արդեն ոչ մի նոր խաղացող շուկա չի մտնի, ստարտափերի համար անհնար կլինի վճարել տարեկան 500 միլիոն դրամ պետտուրք»,- նշեց Հունան Տեր-Վարդանյանը:
Այս որոշումը միտված է երկրում բուքմեյքերինգի վերացմա՞նը, թե՞ մենաշնորհի ստեղծմանը.
«Հակված եմ մտածելու, որ այս որոշումը մենաշնորհ ստեղծելու նպատակ է հետապնդում: Շատ զարմանալի էր նաեւ այն, որ գումարը միանգամից հնգապատկվեց: Կարելի էր աստիճանաբար, ամեն տարի, օրինակ, 100 միլիոն դրամով մեծացնել: Այդ դեպքում ընկերությունները կարող էին հաշվարկել իրենց հնարավորությունները»,- ասաց Interloto-ի իրավաբանը:
Սամվել Ֆարմանյանի՝ բուքմեյքերինգը Հայաստանում արգելելու մասին օրինագծի վրա աշխատելու վերաբերյալ իրավաբանը հավելեց.
«Անկեղծ ասած՝ զարմանալի է: Արգելեցին՝ ի՞նչ դրական փոփոխություն է լինելու: Չորս խաղացող պետբյուջե մեծ գումար է վճարում ամեն տարի: Այդքան մարդ է աշխատանք ստացել… Դա էլ չի լինի»:
Ավելի վաղ ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել էր, որ Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել արտասահմանյան բուքմեյքերների գործունեությունը երկրում:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: