ՀՊԼ․ Չեմպիոնության ֆավորիտը «Փյունիկն» է
Փետրվարի 22-ին կվերսկսվի ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան։ Մրցաշրջանի 2-րդ հատվածից առաջ բուքմեյքերները գործակիցներ են սահմանել չեմպիոնության վերաբերյալ։
Մասնագետների կարծիքով բացահայտ ֆավորիտն առաջատար «Փյունիկն» է, որի չեմպիոնության գործակիցը 1․30 է։ «Արարատ-Արմենիայի» չեմպիոնության գործակիցը 5․50 է, «Նոայինը»՝ 6․00։
Գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» չեմպիոնության դեպքում կաշխատի 23․00 գործակցով խաղադրույք։ «Ալաշկերտի» չեմպիոնության գործակիցը 41․00 է։
20 տուրից հետո «Փյունիկը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 48 միավորով։ «Նոան» 42 միավորով 2-րդն է։ Նույնքան միավոր ունի նաև 3-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան»։ «Ուրարտուն» 34 միավորով 4-րդն է, «Ալաշկերտը» 5-րդը՝ 32 միավորով։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: