ՀՊԼ։ Գործող չեմպիոնը կհյուրընկալվի հետնապահին
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում կխաղա գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» հետ։
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները հավատում են «Ուրարտուի» հաղթանակին, որի գործակիցը 1․60 է։ «Շիրակի» հաղթանակի գործակիցը 5․00 է, իսկ ոչ-ոքին՝ 3․73։
Մասնագետները կանխատեսում են ոչ գոլառատ խաղ։ 2․5-ից շատ տոտալի գործակիցը 1․95 է, քիչը՝ 1․75։
Այս խաղից առաջ «Ուրարտուն» 36 միավորով 4-րդն է։ «Շիրակը» 16 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
«Շիրակ» – «Ուրարտու» խաղը տեղի կունենա մարտի 2-ին ու կսկսվի 15։00-ին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: