ՀՊԼ։ Չեմպիոնության ֆավորիտները «Փյունիկն» ու «Նոան» են, գործակիցներ
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մի քանի տուրից հետո բուքմեյքերները թարմացրել են չեմպիոնության վերաբերյալ գործակիցները:
Չեմպիոնության ամենաբարձր շանսերն ունեն առաջատար «Փյունիկն» ու երկրորդ տեղում գտնվող «Նոան»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի չեմպիոնության գործակիցը 1․97 է, «Նոայինը»՝ 2․03։
Երրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայի» չեմպիոնության գործակիցը 5․80 է։
Գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» չեմպիոնության դեպքում կաշխատի 86․00 գործակցով խաղադրույք։ «Ալաշկերտի» չեմպիոնության գործակիցը 61․00 է։
25 տուրից հետո «Փյունիկը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 55 միավորով։ Նույնքան միավորով «Նոան» 2-րդն է։ «Արարատ-Արմենիան» 3-րդն է 49 միավորով։ «Ուրարտուն» 39 միավորով 4-րդն է։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: