ՀՀ իշխանությունները 1 մլն դրամից ավել խաղադրույք կատարողների տվյալների բազա կստեղծեն
Կառավարությունը հերթական նիստում ընդունել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի նախագիծը, որով կստեղծվի և կպահպանվի շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման տվյալների բազա։
Նշվում է, որ այն նպատակ ունի կարգավորել գեմբլինգի բնագավառը, բարձրացնել վերահսկողության արդյունավետությունը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մեխանիզմների ներդրումը:
Այս նախագիծը որոշման ներկայացվել էր կենտրոնական բանկ, կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ, տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարություններ, պետական եկամուտների կոմիտե: Պետական այս կառույցներից դիտողություններ և առարկություններ չեն եղել։
Այն ուժի մեջ կմտնի սույն թվականի հունիսի մեկից:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: