Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Հենրիխ Մխիթարյանն ավարտեց ելույթները Հայաստանի հավաքականում

Բուքմեյքերների Ռեյտինգ
Հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի անսպասելի որոշումը:

henn

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:

«Սիրելի ընկերներ, հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս յուրաքանչյուր քայլափոխին։

Վերջին 15 տարիների ընթացքում մեծ պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել ավագի թևկապը:

95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս:

Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, քանի որ տվել եմ իմ հավաքականին ​​ամենը՝ ինչ կարող էի:
Հետևաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա:

Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։

Հաջողություններ իմ ազգային հավաքականին: Ընդմիշտ ձեր՝ Հենո»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ 33-ամյա Մխիթարյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2007 թվականին։ Անցկացրած 95 խաղերում նա խփել է 32 գոլ և ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է։

Հայ կիսապաշտպանը 2020-ի ամառվանից է խաղում «Ռոմայում», որի կազմում մասնակցել է Իտալիայի ընթացիկ առաջնության 25 խաղի, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Ռոման» Իտալիայի Ա Սերիայում հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 5-ին՝ հյուրընկալելով «Ատալանտային»։

 

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք