Հավակնորդների մրցաշար: 14-րդ տուրի պարտիաների արդյունքներն՝ ըստ բուքմեյքերների
Մադրիդում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում հուլիսի 1-ին կկայանան 12-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի միանձնյա առաջատար, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին կմրցի ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:
TotoGaming բուքմեյքերական գրասենյակի մասնագետները հավատում են, որ պարտիան կունենա խաղաղ ելք: Ոչ-ոքիի գործակիցը 1.46 է: Ռուսաստանցի շախմատիստի հաղթանակի դեպքում կաշխատի 3.90, իսկ Նակամուրայի հաղթանակի դեպքում՝ 6.80 գործակցով խաղադրույք:
Այսօրվա մյուս պարտիաներում չինացի Դին Լիրենը կխաղա ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ: Այս պարտիայում ընկերության մասնագետները հավատում են չինացու հաղթանակին, որի գործակիցը 2.27 է: Ադրբեջանցի շախմատիստի հաղթանակի գործակիցը 13.50 է, իսկ ոչ-ոքին՝ 1.75:
Մյուս պարտիաներում լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան կխաղա Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուջայի, իսկ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան՝ հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ:
Յան-Կշիշտոֆ Դուդա-Ալիրեզա Ֆիրուջա
Ռիչարդ Ռապորտ-Ֆաբիանո Կարուանա
Այս տուրից առաջ Յան Նեպոմնյաշչին 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում Դին Լիրենն է 6.5 միավորով:
12-րդ տուրի պարտիաները կսկսվեն Երևանի ժամանակով 17:00-ին:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: