Հայտնի է Հայաստան – Շոտլանդիա խաղի մրցավարական կազմը
Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա)։ Մրցավարի օգնականներն են Միլովան Ջուկիչը (Չեռնոգորիա) և Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա), 4-րդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը (Չեռնոգորիա)։ VAR-ի մրցավարն է Քևին Բլոմը (Նիդերլանդներ), VAR-ի մրցավարի օգնականը՝ Քլեյ Ռուփերտին (Նիդերլանդներ)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Լուսիլիո Բատիստան (Պորտուգալիա), պատվիրակ՝ Լենարտ Վեստերվալը (Շվեդիա)։
Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 14-ին՝ ժամը 20։00-ին։
Այս խաղից առաջ երկու թիմերն էլ ունեն երեքական միավոր։ Շոտլանդիայի հավաքականը խմբում երրորդն է, Հայաստանի հավաքականը վերջին տեղում է։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: