Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող

Բուքմեյքերների Ռեյտինգ
Հայ լրագրողները 6-րդ անգամ են մասնակցել ավանդական մրցաշարին։

1663575333_8484385

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ նվաճել է Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում անցկացվող ավանդական միջազգային մրցաշարին հաղթողի կոչումը, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։

17-րդ անգամ անցկացված մրցաշարին այս տարի մասնակցել են 8 լրագրողական թիմեր Հայաստանից, Բելառուսից, Լիտվայից (2 թիմ), Լատվիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Գերմանիայից։

Բոլոր թիմերը մրցել են իրար դեմ։ Հայ լրագրողները 7 խաղում տարել են 6 հաղթանակ, կրել մեկ պարտություն ու 18 միավորով գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը 16 միավորով զբաղեցրել է Լիտվայի հավաքականը, լավագույն եռյակը եզրափակել է 14 միավոր հավաքած Կաունասի թիմը։

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի թիմի կիսապաշտպան Հովհաննես Մամբրեյանը։

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը 6-րդ անգամ է մասնակցել ավանդական մրցաշարին։ Նախորդ երկու տարիներին հայ լրագրողները գրավել էին երկրորդ տեղը, իսկ մինչև այդ երեք անգամ անընդմեջ դարձել էին բրոնզե մեդալակիր։

«Մենք հետևողականորեն մոտենում էինք այս հաղթանակին, միշտ ինչ-որ բան չէր հերիքում՝ մեկ գնդակ, մեկ փոխանցում, մեկ միավոր։ Այսօր կարողացանք տրամադրվել և մրցակիցներին շանս չտալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրպագուներին, ովքեր հետևում էին մեր խաղերին, մեր գործընկերներին, որոնք լուսաբանում են մեր գործունեությունը՝ մեր աջակից «ՏոտոԳեյմինգ» ընկերությանը, որի հետ մի քանի տարի շարունակ փայլուն համագործակցություն ենք ունեցել, նաեւ «Մելանտե» ընկերությանը, որն օգնեց մեզ պատշաճ տեսքով ներկայանալ մրցաշարին։ Կարծում եմ՝ սա բոլորիս հաղթանակն է, որն օգնեց Հայաստանի պատիվը բարձր պահել միջազգային լրագրողական ասպարեզում»,- միջոցառման ավարտին ասել է Հայաստանի լրագրողների հավաքականի ղեկավար, «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք