Մուտք

Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ խաղերին

13:11, 8 Նոյեմբերի 2021
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Խաղացողների մի մասն ազգային թիմին կմիանա առաջիկայում։

Կիսվել:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 8-ի առավոտյան սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Հյուսիսային Մակեդոնիայի (նոյեմբերի 11) և Գերմանիայի (նոյեմբերի 14) հավաքականների դեմ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին 2 տուրերի հանդիպումներին: Հավաքականին արդեն միացել են հետևյալ 15 ֆուտբոլիստները․

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ–Արմենիա»

Ժիրայր Մարգարյան – «Արարատ»

Կիսապաշտպաններ

Սոլոմոն Իմե Ուդո – «Ատիրաու» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Վբեյմար Անգուլո – «Արարատ–Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան – «Արարատ–Արմենիա»

Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»

Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան «Ալաշկերտ» – «Ուրարտու» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի հանդիպումից հետո։

Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Իշխան Գելոյանը Հայաստան կժամանեն և թիմին կմիանան նոյեմբերի 8-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Կալիսիրը, Լուկաս Սելարայանը և Սարգիս Ադամյանը՝ նոյեմբերի 9-ին։

Հրապարակվել է՝ Նորություններ
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Ալբանիա – Հայաստան։ Բուքմեյքերները հավատում են Ալբանիայի հաղթանակին
13:11, 8 Նոյեմբերի 2021
Հայաստան – Իռլանդիա: Ո՞ր ֆուտբոլիստների գոլին են հավատում բուքմեյքերները
13:11, 8 Նոյեմբերի 2021
Հայաստան – Իռլանդիա: Բուքմեյքերների գործակիցները
13:11, 8 Նոյեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ