Հայաստանի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականների խաղը կկայանա Արմավիրում
Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի H խմբի Հայաստան – Ուկրաինա խաղը կկայանա Արմավիրում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Միջազգային ֆուտբոլը վերադառնում է ՀՀ մարզեր։ Պատմության մեջ առաջին անգամ Արմավիրի մարզում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ։
Մարտի 24-ին ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման H խմբի տասներորդ մրցափուլի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Հայաստանի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականները։
Հանդիպումը կկայանա Արմավիր քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի 15։00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականի վերջին մարզային հանդիպումը կայացել էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ մեր ընտրանին 2։0 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի հասակակիցներին»,-ասված է հայտարարության մեջ։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: