Հայաստան vs Հյուսիսային Մակեդոնիա. Դիմակայությունների պատմությունը
Ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Սա Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների 12-րդ հանդիպումն է: Նախորդ 11 խաղերում թիմերը տարել են 4-ական հաղթանակ, ևս 3 անգան չեն կարողացել պարզել հաղթողին: Մինչև օրս թիմերը հանդիպել են միայն պաշտոնական հանդիպումներում:
Դիմակայությունների պատմությունը սկսվել է Եվրո-1996-ի ընտրական փուլից, իսկ նախորդ հանդիպումն անցկացվել է այս ընտրական փուլում, որտեղ գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի:
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների դիմակայությունների պատմությունը
Եվրո-1996, ընտրական փուլ
Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա՝ 2:2
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան՝ 1:2
ԱԱ-2006-ի ընտրական փուլ
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան՝ 3:0
Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա՝ 1:2
Եվրո-2012, ընտրական փուլ
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան՝ 2:2
Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա՝ 4:1
2018թ. Ազգերի լիգա, D դիվիզիոն
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան՝ 2:0
Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա՝ 4:0
2020թ. Ազգերի լիգա, C դիվիզիոն
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան` 2:1
Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա՝ 1:0
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան՝ 0:0
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: