Հայաստան – Լիխտենշտեյն խաղում կաշխատեն խորվաթ մրցավարներ
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպման մրցավարներին:
Երևանյան խաղը կսպասարկեն խորվաթ մրցավարներ՝ 37-ամյա Դույե Ստրուկանի գլխավորությամբ: Եզրափային մրցավարներն են Գորան Պերիչան ու Մարյան Տոմասը:
Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 20:00-ին:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին շրջանում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6) և 5-րդ տուրից հետո 10 միավորով երկրորդն է J խմբում: Առաջատար Գերմանիան հավաքել է 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը պարտվել է բոլոր խաղերում:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: