Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Հայաստան – Լիխտենշտեյն. Բուքմեյքերներն ամենհավանականը համարում են Ժիրայր Շաղոյանի գոլը

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ըստ մասնագետների՝ 20-ամյա կիսապաշտպանի գոլի հավանականությունն ավելի մեծ է, քան Հենրիխ Մխիթարյանինը:

6542022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 6-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում կանցկացնի Լիխտենշտեյնի հավաքականի հետ։

Vbet բուքմեյքերական գրասենյակի մասնագետները գործակիցներ են սահմանել խաղացողների՝ գոլի հեղինակ դառնալու վերաբերյալ:

Ըստ մասնագետների՝ գոլ խփելու ամենամեծ շանսերն ունի «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը: Եթե 20-ամյա ֆուտբոլիստը դառնա գոլի հեղինակ, կաշխատի 1.83 գործակցով խաղադրույք:

Երկրորդ տեղում իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, որի գոլի հեղինակ դառնալու գործակիցը 1.88 է: Եռյակը եզրափակում է Երևանի «Նոայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը՝ 1.94 գործակից:

Այնուհետև գալիս են Հայաստանի հավաքականի նորեկ Իշխան Գելոյանը (2.00), Սարգիս Ադամյանը (2.02), Տիգրան Բարսեղյանը (2.08), Վահան Բիչախչյանը (2.43), Դավիթ Դավիդյանը (2.45), Արշակ Կորյանը (2.66), Էդուարդ Սպերցյանը (2.70), Խորեն Բայրամյանը (2.95), Արտյոմ Ավանեսյանը (3.05), Էրիկ Վարդանյանը (3.23) և Սոլոմոն Ուդոն (3.65):

Լիխտենշտեյնի հավաքականի ֆուտբոլիստներից գոլ խփելու ամենաիրական հավակնորդն է Յանիկ Ֆրիկը, որի գոլը գնահատվում է 6.60 գործակցով:

Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկեն խորվաթ մրցավարներ՝ 37-ամյա Դույե Ստրուկանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին շրջանում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6) և 5-րդ տուրից հետո 10 միավորով երկրորդն է J խմբում: Առաջատար Գերմանիան հավաքել է 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը պարտվել է բոլոր խաղերում:

Բուքմեյքերները չեն կասկածում Հայաստանի հավաքականի հաղթանակին

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք