Հայաստան – Կոսովո։ Ընկերական խաղում թիմերի շանսերը գրեթե հավասար են
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին կանցկացնի այս տարվա առաջին հանդիպումը։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ընկերական խաղում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կմրցի Կոսովոյի հավաքականի հետ։
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները գրեթե հավասար են գնահատում թիմերի շանսերը։ Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 2.80 է, Կոսովոյի թիմինը՝ 2․65, իսկ ոչ-ոքին՝ 3․27։
Մասնագետների կարծիքով խաղում շատ գոլեր չեն լինի։ 2․5-ից շատ տոտալի գործակիցը 2․00 է, քիչ՝ 1․75։
Հայաստանի հավաքականից գոլ խփելու ամենամեծ շանսերն ունի Մենխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ Լեոն-Ռանոսը, որի գոլ խփելու դեպքում կաշխատի 3․33 գործակցով խաղադրույք։
Հայաստան – Կոսովո խաղը կսկսվի 20։00-ին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: