Գնային աննախադեպ իջեցումներ. Transfermarkt-ը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները
Գերմանական հայտնի Transfermarkt.de կայքը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:
Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ կայքը զգալիորեն նվազեցրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները՝ ընդհանուր առմամբ՝ 9 միլիարդ եվրոյով:
Ամենաթանկարժեք ֆուտբոլիստի՝ Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքը նվազել է 20 միլիոն եվրոյով, որը նախկին 200 միլիոնի փոխարեն գնահատվում է 180 միլիոն եվրո: Մբապեի թիմակից Նեյմարն ու «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռահիմ Ստեռլինգը նախկին 160 միլիոնի փոխարեն գնահատվում են 128 միլիոն եվրո, իսկ Կևին դե Բրույնեն, Հարի Քեյնը, Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն նախկին 150 միլիոն եվրոյի փոխարեն արժեն 120 միլիոն եվրո: Լավագույն տասնյակում տեղ գտած Ջեյդոն Սանչոն գնահատվում է 117, Լիոնել Մեսին՝ 112, իսկ Տրենտ Ալեքսնադր-Առնոլդը՝ 99 միլիոն եվրո:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: