Մուտք

Գեմբլինգ-օպերատորը թվիթերում վիրավորել է Յայա Տուրեի կնոջը

20:01, 11 Հունվարի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Ազարտային խաղերի բրիտանական Fruity King օպերատորը թվիթերի իր աքաունթում ծաղրել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի կնոջը, ինչը զայրացրել է կայքի օգտատերերին, հաղորդում է Express-ը:

Կիսվել:

Տուրեի կնոջ վերաբերյալ սեռական բնույթի կատակը կարող է հարվածել օպերատորի համբավին

Խաղային օպերատորը ուշադրություն է դարձրել Գինեբա անունով կնոջ փարթամ մարմնին, ում հետ Տուրեն պաշտոնապես ամուսնացած է արդեն 12 տարի. «Անկասկած, նա դեռ փարթամ է: Բայց Տուրեին պետք է որեւէ մեկը շաբաթական 220 հազար ֆունտ աշխատավարձի մասին հիշեցնելու համար: Ժամանակն է օգտագործել այդ առավելությունը»:

Այսպիսով, ազարտային խաղերի օպերատորը թարմացրել է Յայա Տուրեի հետ կապված նախորդ տարվա սկանդալը, ինչի պատճառով Կոտ-դ՛Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը մտածում էր անգամ առաջնությունը փոխելու մասին: Այդ ժամանակ բրիտանական «դեղին» ԶԼՄ-ները կասկածում էին կիսապաշտպանին կնոջը դավաճանելու մեջ: Ըստ նրանց՝ Տուրեն այցելել է մեկ ժամի դիմաց 140 ֆունտով ($200) էլիտար մարմնավաճառներ առաջարկող վայր:

Տուրեն մեկ անգամ էլ սեքս-սկանդալի պատճառով է դարձել հանրային քննարկման թեմա: Այդ ժամանակ՝ կապված իր նախկին ընկերուհի Մարիամ Կամարայի հետ: 2012 թվականին (չորս տարի շարունակված) գաղտնի հանդիպումներից հետո 31-ամյա կինը հայտարարել էր «քաղաքաբնակների» ֆուտբոլիստից հղի լինելու մասին: Տուրեն հերքել էր տեղեկատվությունն ու Կամարայի հետ սեռական հարաբերությունները:

Կարճ ասած՝ սիրառատ տղա է Յայա Տուրեն:

Հրապարակվել է՝ Նորություններ
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բարսելոնա» – «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ հանդիպում
20:01, 11 Հունվարի 2016
«Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»: Ու՞մ գոլ խփելն է ամենահավանականը, գործակիցներ
20:01, 11 Հունվարի 2016
«Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ է «Ռեալի» հետ խաղում, գործակիցներ
20:01, 11 Հունվարի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ