Մուտք

Գեմբլինգ-բիզնեսի ընկերությունների համար ստեղծվել է .BET ինտերնետ-դոմեյն

22:01, 13 Հունվարի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Դոմեյններ գրանցող Afilias-ը հայտարարել է ազարտային խաղերի շուկայի համար բարձր դասի .BET նոր դոմեյնի ստեղծման մասին: Դրամախաղային ոլորտը ստացել է սեփական ունիկալ դոմեյն, հաղորդում է CalvinAyre-ը:

Կիսվել:

Բեթինգ-բիզնեսը ինտերնետում սեփական պաշտոնական դոմեյնն է ստացել

Բարձր դասի նոր դոմեյնը նախատեսված է ազարտային խաղերի ոլորտի ընկերությունների համար՝ ներառյալ բուքմեյքերական գրասենյակները, օնլայն-կազինոները եւ այլն: Պաշտոնական հայտարարությունում Afilias-ը հայտնել է, որ նոր դոմեյնը ինտերնետ-այցելուներին շատ հստակ կտեղեկացնի կայքի ուղղվածության մասին: Ինչպես նաեւ .BET դոմեյնը իդեալական է մարքեթինգային խնդիրները լուծելու եւ պարզապես հիշելու համար:

Սկզբում նոր դոմեյնով սեփական ռեսուրսները գրանցելը հնարավոր կլինի ազարտային խաղերի ոլորտի ապրանքանիշների ղեկավարների համար (ներառյալ բուքմեյքերինգը), ովքեր կհաստատեն իրենց իրավունքները մինչեւ ընթացիկ տարվա փետրվարի 4-ը: Փետրվարի 8-12-ը դոմեյնային հասցեների վաճառքը կկայանա աճուրդով: Մեկնարկում ազատ դոմեյնները կլինեն առավելագույն գնով: Հետո նրանց արժեքը աստիճանաբար կփոքրանա՝ կախված պահանջարկից: Բաց գրանցումը կսկսվի մարտի երեքից:

«Նոր դոմեյնը ազարտային խաղերի ոլորտի ընկերությունների համար իդեալական ինտերնետային հասցե է: Սպորտային խաղադրույքներից մինչեւ կազինո, բոլոր օպերատորներ կարող են օգուտ քաղել .BET նոր բարձրադաս դոմեյնից»,- ասել է Afilias-ի մարքեթինգային տնօրեն Ռոլանդ ԼաՊլանտը:

Հրապարակվել է՝ Բիզնես
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Որքան գումար է ծախսել Գերմանիան Եվրո-2024-ի կազմակերպման համար
22:01, 13 Հունվարի 2016
Ինչպես գումար վաստակել կազինոյի վրա առանց ռուլետկային մոտենալու. Աշխարհի խոշորագույն խաղային օպերատորների ֆոնդային արդյունքները
22:01, 13 Հունվարի 2016
Հայտնի հյուրեր, նոր շոու ու բազմաթիվ մրցանակներ․ Ի՞նչ պետք է իմանալ «РБ 2022» մրցանակաբաշխության մասին
22:01, 13 Հունվարի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ