Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

«Գանձասարը» հանդես կգա Հայաստանի Առաջին խմբում

Բուքմեյքերների Ռեյտինգ
«Գանձասար» ՖԱ ՀԿ-ն ՀՖՖ է ներկայացրել հավաստագիր՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը (2021-22 մրցաշրջան) մասնակցելու նպատակով։

Չնայած «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն չունի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը հանդես գալու ազգային արտոնագիր և ուշացումով է ներկայացրել մասնակցության հավաստագիրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջնորդությամբ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին՝ առաջարկելով ընդառաջել «Գանձասար» ՖԱ ՀԿ-ին Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հարցում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով ՀՖՖ-ի առաջնահերթություններից մեկը համարվող մարզային ֆուտբոլի զարգացումը, կարևորելով Հայաստանի առաջնություններում Կապանը ներկայացնող թիմի առկայությունը, ինչպես նաև առնվազն 8 թիմով առաջնություն ունենալու նախապատվությունը՝ ՀՖՖ Գործկոմի անդամները կողմ են քվեարկել ՀՖՖ միջնորդությանը:

Այսպիսով,  «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն, որը վերջին տարիներին ներկայացված էր միայն ՀՖՖ մանկապատանեկան առաջնություններում, կրկին ներկայացուցիչ կունենա ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ առաջնությունում:

«Գանձասար» ՖԱ ՀԿ-ն հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2021/2022 մրցաշրջանում և իր տնային հանդիպումները կանցկացնի Կապանի Քաղաքային մարզադաշտում:

«Գանձասար» ՖԱ ՀԿ-ի մասնակցությամբ պայմանավորված՝ ՀՖՖ Գործկոմի անդամները կողմ են քվեարկել նաև Առաջին խմբի առաջնությունը ոչ թե 5, այլ 4 շրջանով անցկացնելուն:

Նոր մրցաշրջանում Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր՝ «Լեռնային Արցախ», «Շիրակ», ԲԿՄԱ-2, «Արարատ-Արմենիա-2», «Ուրարտու-2», «Փյունիկ ակադեմիա», «Ալաշկերտ-2», «Գանձասար»:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք