Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ֆուտբոլի live-ում դեղին քարտերի վրա 75-րդ րոպեից հետո խաղադրույքներ. մարտավարություն՝ օրինակներով

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ֆուտբոլում դեղին քարտերի վրա խաղադրույքները բացարձակապես պարզ և միևնույն ժամանակ բազմակողմ խաղադրույքներ են՝ տարբեր բուքմեյքերներում իրենց դժվարություններով ու հաշվարկային առանձնահատկություններով։ Դեղին քարտերի վրա live խաղադրույքները բեթթինգի առանձին ենթատեսակ են, որոնք նախատեսված են հիմնականում փորձառու խաղացողների համար: Այնուամենայնիվ, այս հոդվածում կփորձենք հնարավորինս պարզ պատմել խաղի 75-րդ րոպեից հետո live-ում դեղին քարտերի վրա խաղադրույքների ռազմավարության մասին։ Որպեսզի դա պարզ լինի ինչպես առաջադեմ բեթթորներին, այնպես էլ սկսնակների համար:

Մարտավարության էությունը

Ռազմավարության իմաստի 90%-ը պարզ է դառնում նրա անունից։ Մնացած 10%-ը կարևոր դեր է խաղում, առանց որի ռազմավարությունը չի աշխատի։

Live-ում խաղադրույք ենք կատարում այն հանդիպման 75-րդ րոպեից հետո դեղին քարտերի վրա, որտեղ թիմերից մեկը հաղթում է մեկ գոլի տարբերությամբ:

Հաջորդիվ կբացատրենք, թե ինչու ենք ընտրել հենց 75-րդ րոպեն, ինչպես կատարել նախախաղային և live վերլուծություն, կխոսենք ռազմավարության դրական ու բացասական կողմերի մասին, ինչպես նաև կտանք բեթթինգ լայֆհաքեր:

Ինչո՞ւ 75-րդ րոպեից հետո ու մեկ գոլի տարբերության դեպքում

Չորս պատճառ, թե ինչու է ավելի լավ live-ում դեղին քարտերի վրա խաղադրույք կատարել խաղի 75-րդ րոպեից հետո.

1. Բարձր գործակիցներ, հատկապես՝ անհատական տոտալների դեպքում

 Որքան մոտ է խաղի ավարտը, այնքան բարձր են դեղին քարտի վրա խաղադրույքների գործակիցները:

📌📌📌

Հանդիպումներից օրինակներ.

  • դեղին քարտերի ընդհանուր ՏՇ (X,5) գործակիցներ = 2,0 / 2,5
  • դեղին քարտերի անհատական ՏՇ (X,5) գործակիցներ = 2,5 / 3,0
  • դեղին քարտերի անհատական ՏՇ (X+1) գործակիցներ = 3,0 / 4,0

Որտեղ X-ը հանդիպմանը ցույց տված դեղին քարտերի ընթացիկ քանակն է:

Հեղինակի նշում.

Ինձ համար որոշել եմ live-ում դեղին քարտերի վրա խաղադրույք չկատարել, եթե գործակիցը 2.5-ից ցածր է:

📌📌📌

Կարևոր է նշել, որ ոչ բոլոր բուքմեյքերներն են պատրաստ ձեզ առաջարկել դեղին քարտերի վրա ամբողջական խաղադրույքներ: Որոշ տեղերում խաղադրույքներ կլինեն միայն ընդհանուր տոտալների վերաբերյալ, որոշ տեղերում՝ անհատական ​​տոտալների տարբերակները կկրճատվեն։

Ուսումնասիրեք live-ում ԲԳ-ի լայնույթը, ընտրենք այն բուքմեյքերը, որը անհատապես համապատասխանում է ձեր խաղին:

2. 75-րդ րոպեից հետո հատվածը ամենահարուստն է՝ դեղին քարտերի համար

Ինչպես էլ որ դասավորվի խաղը, 75-րդ րոպեից հետո մրցավարներն ավելի շատ դեղին քարտեր են ցույց տալիս, քան մինչև այդ եղած ցանկացած 15 րոպեանոց ինտերվալում:

📌📌📌

Թոփ-5 լիգաների՝ դեղին քարտերի վիճակագրություն.

  • ԱՊԼ— 1,68 դեղին քարտ 75 րոպեից հետո (ընդհանուր քանակի 34%-ը)
  • Լա լիգա — 1,93 (37,5%)
  • Ա Սերիա — 1,56 (36,8%)
  • Լիգա 1 — 1,29 (34,5%)
  • Բունդեսլիգա — 1,28 (35,4%)

📌📌📌

Երկու փաստ. բոլոր առաջնություններում միջին հաշվով 75-րդ րոպեից հետո մեկից ավելի դեղին քարտ են ցույց տալիս և բոլոր լիգաներում 75-րդ րոպեից հետո դեղին քարտերի տոկոսը գերազանցում է ընդհանուր թվի մեկ երրորդը։

3. 75-րդ րոպեից հետո հատվածը ներառում է 90+-ը

Գործոն, որը զգալիորեն ավելացրեց իր չափը 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո՝ անոմալ ավելացված ժամանակով: Անգլիայի Պրեմիեր լիգան հատուկ փոխել է կանոնները 2023/24 մրցաշրջանից առաջ, ինչը զգալիորեն մեծացրել է հանդիպման խաղաժամանակը։ Մյուս լիգաները կամ արդեն անցել են նոր ձևաչափին, կամ մոտ են դրան:

Խաղադրույքների համար փոփոխությունները հսկայական են: Բուքմեյքերների համար դժվար է լայվ բաժնում ադապտացվել լրացուցիչ ժամանակին, քանի որ նրանք չգիտեն, թե այն իրականում որքան կլինի: Հանդիպումը դիտող խաղացողը կարող է կռահել, թե քանի րոպե կավելացնի մրցավարը ու դրա հիման վրա խաղադրույք կատարել:

4. Ինչո՞ւ հենց անհավասար հաշվի ժամանակ ու մեկ գոլի տարբերության պարագայում

Խաղի ընթացիկ հաշիվը որոշիչ գործոն է լայվ ռեժիմում խաղադրույք կատարելիս, այդ թվում՝ դեղին քարտերի վրա:

Մեկ գոլի տարբերությունը միշտ կարելի է շտկել:

Պարտվող թիմը ռիսկի է դիմում, դեղին քարտեր է ստանում մրցակցի արագ հակագրոհները կանգնեցնելու համար: 

Հաղթող թիմն ամեն գնով պահում է հաշիվը, դեղին քարտ է ստանում ժամանակ ձգելու, գրոհներ կանգնեցնելու համար:

Ավելանում է բախումների, փոխադարձ վիրավորանքների ռիսկը:

75-րդ րոպեից հետո դեղին քարտերի վրա խաղադրույքների մարտավարության համար նախախաղային վերլուծություն

Ոչ բոլոր խաղերն են ներառվելու ձեր կտրոններում: Հանդիպումներից առաջ կարևոր է վերլուծություն կատարել և բացահայտել այն խաղերը, որոնք հարմար են ռազմավարության համար: Ես առանձնացրել եմ երեք գործոն.

Լիգա

Լիգայի միտումները յուրաքանչյուր տարի փոխվում են (և նույնիսկ մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ): Վառ օրինակ են Պրեմիեր լիգայի նոր կանոնները, որոնք ակնթարթորեն ավելացրին դեղին և կարմիր քարտերի քանակը։ Խաղադրույք կատարողը պետք է հետևի ու նկատի նման բաները:

Ամենապարզ եղանակը. նայել լիգայի հանդիպման ընթացքում դեղին քարտերի միջին թիվը:

Ավելի բարդ միջոց. ուսումնասիրել, թե որքան խաղերում է հաղթել դեղին քարտերի ՏՇ (X,5) խաղադրույքը:

Երկու տարբերակն էլ դժվար չէ գտնել ժամանակակից վիճակագրական կայքերում:

Թիմեր

Պարզ փաստ. կան թիմեր, որոնք նվազագույն քանակությամբ դեղին քարտեր են ստանում։ Մեր ռազմավարության օգտագործման դեպքում նման թիմերի մասնակցությամբ հանդիպումներից ավելի լավ է խուսափել:

Մրցավարներ

Փորձառու խաղացողների համար մրցավարի անհատականության ազդեցությունը դեղին քարտերի քանակի վրա գաղտնիք չէ:

Շատ ռեսուրսներում հասանելի է ռեֆերիների վիճակագրությունը:

Ուշադրություն դարձրեք ոչ միայն դեղին քարտերի միջին քանակին, այլև անցկացրած հանդիպումների թվին։ Որքան շատ խաղ է սպասարկել մրցավարը, այնքան ավելի ճշգրիտ է վիճակագրությունը։

Հետաքրքիր է, որ այս երեք գործոններն էլ աշխատում են երկու ուղղությամբ՝ թե՛ խաղացողի, և թե՛ բուքմեյքերական գրասենյակի համար:

Եթե ​​բոլոր երեք գործոնները ցույց են տալիս դեղին քարտերի մեծ քանակ, ապա բուքմեյքերական ընկերությունը ցածր գործակից կսահմանի խաղադրույքի համար:

Եթե խաղացողը հանդիպում է գտնում, որտեղ ամեն ինչ չէ, որ ակնհայտ է, ապա նա լայվում կորսա բարձր գործակից:

Լայվում մարտավարության նպատակով վիճակագրության վերլուծություն

Եթե ​​խաղը համապատասխանում է ներկայիս չափանիշներին (մեկ գոլի տարբերություն) և նախախաղային գնահատականներին, ապա մենք մոտ ենք մեր նպատակին։ Լայվ ռեժիմի վիճակագրությունը, ավելի շատ, լրացուցիչ գործիքակազմ է:

Ի՞նչ պետք է լինի լայվում:

Ֆոլերի քանակ

Թոփ-5 լիգաների հանդիպումների համար խախտումների ստանդարտ թիվը տատանվում է 20-ից 27-ի սահմանում: Եթե խաղի 75-րդ րոպեին թիմերը միասին կատարել են 13-15 կամ ավելի խախտումներ, ապա հանդիպումը հարմար է ռազմավարության կիրառման համար:

Ուշադրություն դարձրեք, թե ով է ավելի շատ խախտում կատարում: Այդպիսի թիմի՝ դեղին քարտեր ստանալու շանսերն ավելի բարձր են:

Գնդակի վերահսկում

Աշխարհում քիչ թիմեր կարող են պարծենալ խաղի 75-րդ րոպեին գնդակի 75%+ վերահսկում ունենալու կապակցությամբ: Սակայն, եթե դուք բախվել եք նման թիմի (քիչ հավանական է, բայց և այնպես), ապա ավելի լավ է դեղին քարտերի վրա խաղադրույք չանել: Երբ մեկ ակումբ գնդակ է պահում ժամանակի 75%-ի ընթացքում, մրցավարի համար պարզապես զգուշացումներ ցույց տալու պատճառ չկա:

Մարտավարության լայֆհաք

Խաղադրույք կատարեք պարտվող թիմի՝ «դեղին քարտերի անհատական տոտալ շատ» տարբերակի վրա:

Այս դեպքում գորածկիցները մի փոքր ավելի ցածր կլինեն (մենք դրանք համեմատում ենք հաղթող թիմի ընդհանուր տոտալի և անհատական ​​տոտալի նմանատիպ շուկաների հետ), բայց պարտվող թիմը պարզապես ավելի հաճախ է խախտում նախազգուշացման կանոնները:

Ես ֆլեթը բաժանում եմ երկու մասի. խաղադրույք եմ կատարում դեղին քարտի վրա և «Դեղին քարտերի ԱՏ (X+1)» տարբերակի վրա։ Պարտվող թիմը մեկ դեղին քարտ կայուն կերպով ստանում է: Երկրորդը հաճելի բոնուս կլինի:

Լայվում 75-րդ րոպեից հետո դեղին քարտերի վրա խաղադրույքների մարտավարության առավելություններ և թերություններ

👍Առավելություններ

  • բարձր գործակիցներ՝ խաղում ենք 2.50 և բարձր գործակիցների վրա
  • ռազմավարության էությունը շատ պարզ է
  • խաղացողի առավելությունը բուքմեյքերի նկատմամբ չի կորչի, եթե ԲԳ-ը լայնույթը հավասարեցնելու հնարավորություն չունի

👎Թերություններ

  • ոչ բոլոր բուքմեյքերներն են լայվում խաղադրույքներ առաջարկում դեղին քարտերի վերաբերյալ
  • լայվում խաղադրույքներն ինքնին բարդ են. անհրաժեշտ է հետևել, միշտ չէ, որ հասցնում ես խաղադրույք ձևակերպել
  • լայվում ԲԳ-ի խաղադրույքների մարժան ավելի բարձր է, քան պրեմատչում (հատկապես դեղին քարտերի)
  • բարդ նախախաղային վերլուծություն
  • հաջող ռազմավարության համար գործոնների մեծ փաթեթը զգալիորեն նեղացնում է խաղադրույքների համար հանդիպումների պոտենցիալ շրջանակը:

Ես սկսեցի այն մտքից, որ դեղին քարտերի վրա live խաղադրույքները բեթթինգի առանձին ենթատեսակ են: Ռազմավարությունը ծավալուն է և աշխատատար։ Սկսնակներից շատ ժամանակ կպահանջվի անհրաժեշտ հանդիպումը գտնելու համար: Փորձառու խաղացողների համար մի փոքր ավելի հեշտ է, նրանք ունեն մի ամբողջ վիճակագրություն:

Հաջորդիվ արդեն դուք պետք է որոշեք՝ դեղին քարտերի վրա լայվ ռեժիմում խաղադրույքների ռազմավարությունն արժե՞ ձեր ջանքերին, թե՞ ոչ:

Մեզ մնում է հիշեցնել, որ՝

խաղադրույքները զվարճանք է: Սակայն յուրաքանչյուր հոբբիում պետք է լինել լավագույնը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք