ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 89-րդն է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է թարմացված դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճան և հայտնվել 89-րդ տեղում:
Նախորդ հրապարակումից հետո Խոակին Կառառոսի գլխավորած թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլում ոչ ոքի էր խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի (0:0) ու Լիխտենշտեյնի (1:1) հետ և պարտվել Գերմանիային (0:6):
ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը Բելգիայի հավաքականն է, որին հաջորդում են Բրազիլիան ու Անգլիան: Աշխարհի գործող չեմպիոն ֆրանսիացիները նահանջել են չորրորդ տեղ, իսկ Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականը 5-րդն է:
2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Գերմանիան 14-րդն է, Ռումինիան՝ 42-րդը, Իսլանդիան՝ 60-րդը, Հյուսիսային Մակեդոնիան՝ 74-րդը, իսկ Լիխտենշտեյնը՝ 188-րդը:
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ 2 խաղերը կանցկացնի Իսլանդիայի (հոկտեմբերի 8) և Ռումինիայի (հոկտեմբերի 11) հավաքականների հետ:
?? Belgium’s reign continues ?
??????? England leapfrog France ?
?? Libya the biggest climbers ?♂️? See where your team sit on the latest #FIFARanking ?https://t.co/7e71hRgHpf pic.twitter.com/zMpbbBh3zB
— FIFA.com (@FIFAcom) September 16, 2021
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: